Արդարությունն անհավասարության արվեստն է, անհատականության գնահատումը

Արդարություն ասելով շատերը պատկերացնում են հավասարություն, որից և սկսվում է արդարության սխալ պատկերացումը: Քրիստոնեության մեջ նման մոտեցում չկա, քրիստոնեությունը երբեք չի ասում, ամեն բան և ամեն ինչ պետք է հավասար բաշխվի մարդկանց մեջ, կամ էլ` բոլոր մարդկանց նույն կերպ պետք է վերաբերվել: Իրականում արդարությունը ոչ թե պահանջում է հավասարություն, այլ` իմաստավորված անհավասարություն, այլ կերպ` արդարությունն անհավասարության արվեստն է, որի հիմքում մարդու անհատականության գնահատումն է, և անպայման, մարդկային խղճի ու սիրո դրսևորումը: ընթերցել գրառումը

Քողից այս կողմ

Հայ Առաքելական եկեղեցիներում կարելի է նկատել եկեղեցի հաճախելու կանոնների մասին ցուցանակներ, որտեղ նաև նշվում է կանանց վարսերը գլխաշորով ծածկելու մասին կանոնը: Եթե ընդունված է կարծել, որ վարսերը կնոջ փառքն են, ապա գլխաշորը խորհրդանշում է խոնարհություն, համեստություն: Սուրբ Պողոս առաքյալը նշում է. «Աղոթելիս կինը պետք է քողով ծածկի իր գլուխը, ինչպես որ հրեշտակներն են ծածկում իրենց դեմքը Աստծո ներկայությամբ» (Ա Կորնթ. 11.10): ընթերցել գրառումը

Աղոթքի լեզուն մեր հոգևոր հարստության անոթն է

«Ես քեզ սիրում եմ»,- ասում է ժամանակակից հայ երիտասարդն իր սիրեցյալին, բայց եթե ապրեր շատ հարյուրամյակներ առաջ, կասեր` ես սիրեմ զքեզ: Դրանից նրանց զգացմունքներում ոչինչ չէր փոխվի, պարզապես երիտասարդն իր սերը կարտահայտեր դասական հայերենով` գրաբարով, կամ ինչպես կոչված է անվանել` սրբազան լեզվով: ընթերցել գրառումը

Միանձնուհին և նրա եզակի սրբապատկերները

Նելլի Հարությունյանն այն եզակի միանձնուհիերից է, որոնք ապրում են Հառիճավանքում: Նելլին սրբապատկերներ է նկարում մոտավորապես ութ տարի: Մասնագետները հիացած են նրա վրձնով, սակայն նա գնահատականներին այնքան էլ ուշք չի դարձնում: Նա չի սիրում շատ խոսել, պարզապես նկարում է: Իսկ մեր հարցերին պատասխանեց` որպես բացառություն: ընթերցել գրառումը

Սրբանկարը լուսամուտ է` տեսցնելու երկնային իրողությունները

Սրբանկարչությունը` եկեղեցական կյանքի մի մասն է: Եվ ինչպես եկեղեցու նպատակն է մարդուն ուղեկցել դեպի երկնային հավիտենականություն, այնպես էլ սրբանկարչության նպատակն է` հաղորդակից դարձնել մարդուն անանց երկնային արժեքներին, տանել դեպի ճշմարիտ աստվածճանաչողություն:
Սրբանկարչությունը ներկայացնում է եկեղեցու պատմությունը, ավանդությունը, դավանանքն ու ուսմունքը, նկարագրում հայրերի փորձն ու սուրբերի վարքը: ընթերցել գրառումը

Քրիստոսի լույսն ընդդեմ խավարի

Վաղուց մթնել էր: Եկեղեցու կիսաբաց դռնից սառը քամու հետ ներս էին ընկնում ձյան ճերմակ փաթիլները:
Մի աղջիկ, մութ աղոթարանում կանգնած, երկար ժամանակ փորձում էր վառել ձեռքի փոքրիկ մոմը: Մատների ծայրերն ու դեմքը ցրտից սաստիկ սառել ու կարմրել էին, իսկ շուրթերը աղոթք էին շշնջում: ընթերցել գրառումը

Ժամերգություն. միասնական աղոթք օրվա տարբեր ժամերին

«Ժամերգություն» նշանակում է «ժամ երգել», այսինքն` օրվա որոշ ժամերին կատարել եկեղեցական արարողություն կամ պաշտամունք, որը փառաբանում է Սբ. Երրորդության անձերից մեկին:
Ժամերգությունների կամ ընդհանրական աղոթքների կատարման կարգը ներկայացված է «Ժամագրքում» ընթերցել գրառումը

Ես գալիս եմ դեպի Քեզ

Սիրում եմ ձյունը, երբ փաթիլները հանդարտ պարելով իջնում են ցած ու ծածկում ամեն ինչ: Ահա նայում եմ երկինք և կարծես բարություն ու անկեղծություն է թափվում, սպիտակ գորգի տակ առնում ու մաքրում քաղաքի գորշ գույները:
Որքան սքանչելի ես ստեղծել աշխարհը, Տե’ր, որքան հրաշքներով ես լցրել այն: ընթերցել գրառումը

Վիրտուալ աշխարհի հայ հոգևորականը

Երուսաղեմի սբ. Հրեշտակապետաց վանքի տեսուչ Տ. Ղևոնդ վրդ. Հովհաննիսյանը հայ եկեղեցու թերևս միակ հոգևորականն է որ «վիրտուալ ծուխ» ունի: Այսօր այն բաղկացած է մոտավորապես 100 հոգուց: Տարածված է armenia-online.ruopenarmenia.comforum.hayastan.com ֆորումներում ու կայքերում: Հայր Ղևոնդը թերևս առաջին հայ հոգևորականն է, որ ստեղծել է նաև միջդավանաբանական հարցեր քննարկող կայք` agapedialog.com: ընթերցել գրառումը

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում նույնպես Եհովայի վկայի ագրեսիան պատժի ենթակա չի համարվում

2012թ. հունվարի 16-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում հաստատվեց ՀՀ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Տ. Պետրոսյանի կողմից 2011թ. նոյեմբերի 28-ին ընդունած դատավճիռը: Մեղադրյալը` «Եհովայի վկաներ» աղանդավորական կազմակերպության ներկայացուցիչ Անդրանիկ Մակվեցյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քր. օր-ի 143 հոդվածի 1-ին մասով ընթերցել գրառումը

Այդ անիծյալ վախը

Մարդուն բնորոշ են թե՛ դրական, թե՛ բացասական զգացմունքներ ու հույզեր: Մարդիկ սիրում են, ներում, ուրախանում, նաև ատում են, տխրում ու վախենում:
«Վախենում եմ բարձրությունից, վախենում եմ մթությունից, վախենում եմ միայնությունից, վախենում եմ»: Որքան երկար է «վախենում եմ» շարքը: Իսկ ի՞նչ է վախը: Արդյո՞ք կարելի է համարել այն միայն բացասական հույզ: Մասնագետների` հոգեբանների խոսքերով, վախը նաև ինքնապաշտպանական բնազդի դրսևորում է: ընթերցել գրառումը