Ընթերցանություն

Պահք

Պահոց օրերը ապաշխարության համար են, քանի որ մարդուն խորհրդածելու օրեր էլ են հարկավոր: Ըստ Եկեղեցու կանոնի` այդպիսի օրեր են տարվա օրերի գրեթե կեսը: Պահքերը լինում են երեք տեսակ` օրապահք, շաբաթապահք և հատուկ պահքեր: Օրապահք են շաբաթվա երկու օրերը`  չորեքշաբթի և ուրբաթ: Իսկ երբ պահում ենք շաբաթվա հինգ օրերը` երկուշաբթիից մինչև ուրբաթ, ապա դա կոչվում է շաբաթապահք: Հատուկ պահք է հիսնօրյա պահքը: Տարվա մեջ երեք հիսնյակներ կան: Հիսնյակները հիսուն օրերից կազմված պահոց շրջաններ են, որոնք նախորդում են մեծ տոներին` Ծնունդին, Զատկին և Վարդավառին:
Առաքյալները կարգեցին չորեքշաբթի և ուրբաթ օրերի պահքերը: Սա գալիս է Հին օրենքից, որը նրանք փոխադրեցին Նորի մեջ: Ըստ Հին օրենքի` հրեաները պահում էին երկուշաբթի և հինգշաբթի օրերը, ինչպես փարիսեցին էր ասում. «Շաբաթը երկու անգամ ծոմ եմ պահում» (Ղուկ. ԺԸ 12): Առաքյալներն այս օրերի փոխարեն կարգեցին չորեքշաբթին և ուրբաթը: Չորեքշաբթին Եվայի խաբվելու օրն էր, երբ օձը նրան համոզեց ուտել պտղից, իսկ ուրբաթը` երբ Ադամը կերավ պտղից և ելավ Դրախտից: Ինչպես նաև` չորեքշաբթի օրը մեր Տերը հայտնեց Իր մատնության, դատաստանի, չարչարանքների, խաչելության և մահվան կենարար խորհուրդը, որի պատճառով տրտմեցին առաքյալները, իսկ ուրբաթ օրը կատարվեց այս ամենը: Չորեքշաբթին`  Քրիստոսի մատնության, իսկ ուրբաթը` խաչելության օրն է:

16.04.2017
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.