Ընթերցանություն
Գլխավոր>Մայիս 16> Հինանց շրջան

Հինանց շրջան

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության` Ս. Զատկին հաջորդող հիսուն օրերը մինչև Հոգեգալուստ (Պենտեկոստե) Հայ Առաքելական եկեղեցում կոչվում են Հինունք կամ Հինանց շրջան՝ նվիրված Տիրոջ Հարության խորհրդին։ Այս իսկ պատճառով ամբողջ շրջանը Տերունի է:

Անունը ծագում է հիսունքից: Առաջին քառասուն օրերը նվիրված են Հարուցյալ Քրիստոսի երևումներին։ «Նա իր չարչարանքներից հետո իրեն կենդանի ներկայացրեց նրանց առաջ շատ ապացույցներով` քառասուն օրերի ընթացքում երևալով նրանց և խոսելով Աստծո արքայության մասին» (Գործք 1:3):
Հինանց շրջանի վերջին տասն օրերը նվիրված են Քրիստոսի համբարձմանը:
Հինանց շրջանն ավարտվում է Հոգեգալստյան տոնով:
Համաձայն եկեղեցու կանոնների, բոլոր հիսուն օրերն ուտիքի են, այսինքն` այս շրջանում թույլատրելի են բոլոր կերակրատեսակները:
 

աղբյուր` http://lusamut.net

16.04.2017
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.