Ընթերցանություն
Գլխավոր>Տոներ>Տերունական տոներ> Սուրբ Մարիամ Աստվածածնի գոտու գտնվելու տոնը

Սուրբ Մարիամ Աստվածածնի գոտու գտնվելու տոնը

Հայ Առաքելական սուրբ եկեղեցին սեպտեմբերի մեկին նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնին նվիրված յոթ տոներից  մեկը`Աստվածամոր գոտու  գտնվելու տոնը: Արկադիոս կայսեր օրոք (395-408թթ.) Երուսաղեմում գտնվում է Սուրբ Աստվածածնի գոտին: Այն հանդիսավորությամբ տեղափոխվում է Կ.Պոլիս և պահվում Սուրբ Աստվածածին անունով նորակառույց եկեղեցում: Հայ եկեղեցին մինչև 18-րդ դարը այս տոնը չի նշել: Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսը 1774թ-ին հրատարակած Տոնացույցում ընդգրկել է այս տոնը, որը յոթ օրվա շարժունակությամբ տոնվում է օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ը հանդիպող կիրակի օրը:


Եկեղեցու հայրերը գրել են բազմաթիվ շարականներ, մեղեդիներ և աղոթքներ Աստվածամորը նվիրված:   

Անկանիմք առաջի քոյ, Սբ. Աստուածածին, եւ աղաչեմք զանարատ զկոյսդ, բարեխօսեա վասն անձանց մերոց, եւ աղաչեա զմիածին Որդիդ փրկել զմեզ ի փորձութենէ եւ յամենայն վտանգից մերոց: ( Հովհաննես Մանդակունի)

Գայանե Սուգիկյան
ՍԵԵՄ լրագրողական ակումբ
 

Դիտվել է 6681
2013.09.01
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.