Ընթերցանություն
Գլխավոր>Քահանաներ> Տեր Անուշավան քհն. Կոշեցյան

Տեր Անուշավան քհն. Կոշեցյան

Տեր Անուշավան քահանա Կոշեցյանը (ավազանի անունը՝ Գևորգ) ծնվել է 1973 թվականի հունիսի 9-ին, Աշտարակի շրջանի Օշական գյուղում: 1979-89 թվականներին սովորել է Օշականի Մ. Մաշտոցի անվան միջնակարգ դպրոցում: Մանկուց հաճախել է Օշականի Սուրբ Մ. Մաշտոց եկեղեցի և մասնակցել եկեղեցական արարողություններին: 1990 թվականին ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան, այնուհետև՝ Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարան: 1993 թվականի դեկտեմբերի 25-ին Գերաշնորհ Տեր Անանիա եպիսկոպոս Աբաջյանի ձեռամբ ձեռնադրվել է սարկավագ և անցել հոգևոր ծառայության Օշականի Սուրբ Մ. Մաշտոց եկեղեցում: 1996 թվականին նշանակվել է Մուղնիի Ս. Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ: 1999 թվականին Գերաշնորհ Տեր Շահան արքեպիսկոպոս Սվաճյանի ձեռամբ Օշականի Ս. Մ. Մաշտոց եկեղեցում ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա և Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հրամանով ծառայության նշանակվել Կարբիի Ս. Աստվածածին եկեղեցում, որպես հոգևոր հովիվ: 2002 թվականին տեղափոխվել է Արարատյան Հայրապետական թեմ և նշանակվել Ներքին Չարբախի Ս. Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ: 2006 թվականի հոկտեմբերի 1-ից ծառայության է նշանակվել Երևանի Ս. Զորավոր Աստվածածին եկեղեցում: 2006 թվականին Ս. Ղևոնդյանց տոնին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հրամանով ստացել է լանջախաչ կրելու իրավունք:  2013թ. նշանակվել է ծառայության Ս. Երրորդություն եկեղեցում, որպես հոգևոր սպասավոր: Ամուսնացած է, ունի 4 որդի:

Դիտվել է 7533
2013.09.06
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.