Ընթերցանություն
Գլխավոր>Քահանաներ> Տեր Հակոբ քհն. Խաչատրյան

Տեր Հակոբ քհն. Խաչատրյան

Տեր Հակոբ (ավազանի անունը՝ Արմեն) քահանա Խաչատրյանը ծնվել է 1974 թվականի հոկտեմբերի 8-ին, Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում: 1981-1991 թվականներին սովորել և ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1991-1996 թվականներին սովորել և ավարտել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցը: 1995 թվականին ուսանել է Գերմանիայի Դաշնության Արևելյան եկեղեցիների ինստիտուտում: 1996-97 թվականներին ուսումը շարունակել է Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում: 1997-98 թվականներին նշանակվել է «Էջմիածին» ամսագրում, որպես քարտուղար և թղթակից: 1996 թվականին ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տեր Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի՝ ներկայիս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին 2-րդ Հայրապետի ձեռամբ ձեռնադրվել է սակավագ: 1998 թվականին նշանակվել է Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում սարկավագ և ՔԴԿ-ում, որպես քարտուղար: 1998 թվականին ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա: 1998-2000 թվականներին հոգևոր ծառայության է անցել ՀՀ ՊՆ-ին կից Իջևանի զորամասում, որպես հրամանատարի հոգևոր խորհրդական: 2000 թվականին նշանակվել է ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օգնական: 2001 թվականին նշանակվել է Երևանի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, որպես քահանա: 2002 թվականին նշանակվել է Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում, որպես խորհրդակատար քահանա: 2004 թվականին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին 2-րդ Հայրապետից ստացել է լանջախաչ կրելու իրավունք: 2005 թվականին նշանակվել է Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում, որպես խորհրդակատար քահանա: 2005 թվականից դասավանդում է ԱՀԹ-ի երիտասարդաց միության սաներին: Թղթակցում է ԶԼՄ-ներին, կազմակերպում հոգևոր ու ազգային բնույթի միջոցառումներ: 2013թ. նշանակվել է ծառայության Երևանի Ս. Երրորդություն եկեղեցում, որպես հոգևոր սպասավոր: Նույն թվականին էլ տեղափոխվել է հոգևոր ծառայության՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի: Ամուսնացած է, ունի 2 զավակ:

Դիտվել է 854
2013.09.06
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.