Ընթերցանություն
Գլխավոր>Տոներ>Սրբոց տոներ> Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի և տասնչորս զինվորների հիշատակության օր

Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի և տասնչորս զինվորների հիշատակության օր

Մեր ազգի մեջ սիրելի և մեծ ժողովրդականություն վայելող սրբերից՝ Սբ Սարգսի տոնը այս տարի հայ եկեղեցին նշում է փետրվարի 15-ին: Սբ. Սարգիսը Հայաստանին սահմանամերձ կապադովկյան Կեսարիայի Գամիրք գավառից էր, քաջ և առաքինի մի զինվորական:
Նա սիրում էր Աստծուն ամբողջ սրտով և Սուրբ Հոգով զորացած`ինչ ձեռնարկում էր, Աստված հաջողությամբ էր պսակում: Քաջ զորականը շրջում էր իր իշխանության տակ գտնվող քաղաքներում, գյուղերում և քարոզում Ավետարանը, կործանում բագիններն ու մեհյանները: Երբ թագավորում էր Հուլիանոս Ուրացող կայսրը, Սարգիսն իր Մարտիրոս որդու հետ միասին ապաստան է գտնում Հայաստանում Տիրան թագավորի մոտ: Որոշ ժամանակ անց տեղափոխվում է Պարսկաստան:


Մեծ ընդունելության արժանանալով Շապուհ արքայի կողմից` նշանակվում է մի քանի զորագնդերի հրամանատար: Սբ. Սարգիսը իր որդու հետ միասին մեծ ազդեցություն են թողնում իրենց ենթակայության ներքո գտնվող պարսիկ զորքի վրա, որի համար և վերջիններից ոմանք քրիստոնեություն են ընդունում: Այս հանգամանքը հայտնի է դառնում պարսից արքունիքին, ուստի Սարգսին և իր որդուն պարտադրում են զոհ մատուցել արքայական մեհյանում: Սարգիսը մերժում է հրամանը, և հայր ու որդի համարձակ կերպով անարգում են կուռքերը: Այս բանի համար մոլեգնում են քրմերը և ոտնակոխ սպանում Սարգսի որդուն, իսկ Սարգիսը ձերբակալվում է, նետվում բանտ և այնուհետև`գլխատվում: Իրեն հավատարիմ տասնչորս պարսիկ զինվորներ վերցնում են նրա մարմինը և զգեստավորում մաքուր հանդերձներով: Թագավորի հրամանով այս տասնչորս զինվորները ևս գլխատվում են: Ավանդության համաձայն`հետագայում Սբ. Մեսրոպ Մաշտոցը սրբի մարմինը տեղափոխում է Հայաստան`Կարբի (Աշտարակի մոտ), ուր եկեղեցի է կառուցում նրա անունով: Արդեն մի քանի տարի է, ինչ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հրահանգով Սբ. Սարգսի տոնը հռչակվել է իբրև երիտասարդների օրհնության օր:

Դիտվել է 379
2014.02.15
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.