Ընթերցանություն
Գլխավոր>Խուլերի համայնք> Դուռ դեպի խուլերի աշխարհ

Դուռ դեպի խուլերի աշխարհ

Առավոտյան ժամերին, երբ մտնում ես Սուրբ Երրորդություն եկեղեցու դահլիճ, մթության մեջ առաջինը ուշադրությունդ գրավում է մի սենյակ: Դեռ դահլիճի մուտքից խավարի մեջ վառվռում են գունավոր կետեր: Փոքր ինչ մոտենալով՝ երևում է, որ դռան վրա գույնզգույն ծաղիկներ են փակցված: Իսկ երբ գլուխդ վերև ես բարձրացնում, կարդում ես. ‹‹Ժեստերի լեզուն Աստծո պարգևն է››:


Այդ սենյակն այն վայրն է, որտեղ ամեն օր հավաքվում են խուլ երեխաները, որտեղ լսողների համար անցկացվում են ժեստերի լեզվի  ուսուցման դասընթացներ: Այն վայրն է, որն արդեն տեր Եսայի քահանա Արթենյանի օրհնությամբ պաշտոնապես դարձավ խուլերի սենյակը:
‹‹Այս սենյակը միշտ առանձնացվել է խուլերի կողմից և հատուկ նշանակություն է ունեցել նրանց համար: Ուրախ եմ, որ եկեղեցում կա մի անկյուն, որը խուլերը իրենցն են համարում: Թեև եկեղեցին բոլորինն է և այստեղ բոլորն են հավասար: Սենյակի ստեղծման նպատակը ի սկզբանե եղել է այն, որ այստեղ մտնողը փորձի ինչ-որ կերպ առնչվել խուլերի մշակույթին, ծանոթանա նրանց մտածումներին, պատկերացումներին, հնարավորություններին››,- ասաց տեր Եսային:


Կատարվեց օրհնության կարգ և աղոթքով բացվեցին սենյակի դռները լսողների համար:
Խուլերը բացել են իրենց աշխարհի դռները, հիմա հերթը լսողներինն է՝ նրանց ընդառաջ քայլ անելու:
Բացման օրը, լսողների ձեռքից բռնած, հուզված ու ոգևորված՝ սենյակի յուրաքանչյուր առարկայի մասին պատմում է տիկին Զուբեյդան (ժեստերի լեզվի թարգմանիչ, ուսուցիչ): Շատ կարևոր է հասկանալ խուլերի մշակույթին վերաբերող յուրաքանչյուր դետալ:

 

                                                                                                                                          Հասմիկ Թամամյան
                                                                                                                          ՍԵԵՄ լրագրողական ակումբ

Դիտվել է 3930
2014.05.06
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.