Ընթերցանություն
Գլխավոր>Կիրակնօրյա դպրոց> Կիրակնօրյա դպրոցի սաները գեղարվեստականորեն վերարտադրեցին պահոց շրջանը

Կիրակնօրյա դպրոցի սաները գեղարվեստականորեն վերարտադրեցին պահոց շրջանը

Մարտի 25-ին Սբ. Երրորդություն եկեղեցու կիրակնօրյա վարժարանի միջին խումբը (9-10 տարեկան երեխաներ) ուսուցիչների օգնությամբ կազմակերպել էին միջոցառում, որը նվիրված էր պահքի խորհրդին և բաղկացած էր 2 բաժնից:
Առաջին բաժնում երեխաները ներկայացրեցին պահոց կիրակիները, երկրորդ կիրակին խորհդանշող արտաքսումը, ապա և` աշխարհի արարումը, դրախտը` Ադամին և Եվային: Այս ելույթին հաջորդեց «Անառակի կիրակին» բեմականացումը: Կիրակնօրյայի սաները յուրովի ներկացրեցին «Անառակ որդու վերադարձը» առակը և մեկնաբանեցին այն: Հնչեցին երգեր, պարի խումբը մի քանի համար ներկայացրեց: Երեխաների ուսուցչուհի տիկին Գայանեն, խոսելով միջոցառման մասին, նշեց. «Աստվածային սերն ենք փոխանցում երեխաներին, հենց այդ սերն է ուժ տալիս ու առաջնորդում լավ արդյունքների: Երեխաներն էլ իրենց հերթին ընտանիք են փոխանցում այդ ջերմությունը»: Երեխաները պատմեցին, որ արդեն մի քանի դաս է, ինչ պատրաստվում էին միջոցառմանը: Տասնամյա Հայկը նշեց, որ այս միջոցառումը առիթ եղավ, որ հասկանա` երբևէ պետք չէ հույսը կորցնել և երբեք էլ ուշ չէ զղջալու համար:
Միջոցառումը ավարտվեց ծնողների շնորհակալական խոսքով և Տեր Եսայի քահանա Արթենյանի օրհնությամբ: «Կիրակնօրյա դպրոցը մեր եկեղեցու ամենակարևոր օղակն է: Այստեղ երեխաները սովորում քրիստոնավայել ապրել` ապրել Աստծո հետ»,- նշեց եկեղեցու հոգևոր հովիվը: Միջոցառման երկրորդ մասում բոլորը համտեսեցին երեխաների պատրաստած պահոց քաղցրեղենը:

Անահիտ Ոսկանյան
ՍԵԵՄ լրագրության խմբակ
 

Դիտվել է 3577
2012.03.25
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.