Ընթերցանություն
Գլխավոր>Աղանդ>Եհովայի վկաներ> Նախընտրական հարց` կցանկանայի՞ք երկրի տերը Եհովան լիներ

Նախընտրական հարց` կցանկանայի՞ք երկրի տերը Եհովան լիներ

Warning (2): getimagesize(/home2/holytrj2/public_html/holytrinity/app/webroot/img/post/7jc2cq0hvjpg) [function.getimagesize]: failed to open stream: No such file or directory [APP/View/Posts/view.ctp, line 28]

Նախընտրական քարոզարշավներին զուգահեռ զարմանալիորեն ակտիվացել են «կրոնական քարոզարշավները»: Կրոնական կազմակերպությունների անդամներից ոմանք` մասնավորապես Եհովայի վկաները, բացահայտ օգտվում են նախընտրական շրջանի պղտոր ջրերից: Վերջիններս անտեղյակ մարդկանց հետ զրույցը սկսում են ընտրություններից, տպավորություն թողնելով, որ իրենք որևէ կուսակցության ներկայացուցիչ են, ապա անցնում են իրենց բուն քարոզչությանը:
Ապրիլի 22-ին «կրոնական ծպտյալ քարոզարշավանքի» ենթարկվեց Մալաթիա-Սեբաստիա համայնքում ապրող մի բնակչուհի, ով զգուշավորություն հանդես բերելով իր անձի նկատմամբ, չցանկացավ նշել իր անուն-ազգանունը: Նա պատմեց, որ մոտ քառասուն տարեկան երկու տղամարդ իրենց դուռը թակելով, ասել են, թե ցանկանում են ընտրությունների հետ կապված մի քանի հարց տալ: Տիկինը, չկասկածելով, որ այցելուները կրոնական կազմակերպության անդամ են, համաձայնել է պատասխանել նրանց հարցերին: Հարցերից առաջինը եղել է հետևյալը.« Ինչպիսի՞ն կուզենայիք լիներ Ձեր երկրի ղեկավարը»: Տանտիկինը նկարագրել է ցանկալի կերպարը: Հաջորդ հարցը եղել է. «Իսկ դուք կուզենայի՞ք, որ երկրի տերը Եհովան լիներ»: Այդ հարցից տիկինը միանգամից կռահել է, որ այցելուները «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպությունից են: Նա այլևս չի ցանկացել շարունակել զրույցը, այցելուների տված թերթիկն էլ հենց նրանց առջև պատռել է: Բնակչուհին պատմեց, որ եթե սկզբից իմանար նրանց ով լինելը, չէր ցանկանա նրանց որևէ հարցին պատասխանել:
Կրոնական կազմակերպությունները ոչ միայն օգտվում են նախընտրական շրջանից` իրականացնելու իրենց քարոզչությունը, այլ նույնիսկ օգտագործում են իրենց անդամների հղիության փաստը: Նրանք շատ լավ գիտեն, որ հղի կնոջը կոպիտ չեն պատասխանի և չեն վիրավորի: Մի քանի օր առաջ ինձ անհանգստացրեցին «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության երկու անդամներ` մի հղի կին և մի տղամարդ: Նրանց հիշեցրեցի, որ գիտեմ պատգամը. «Զգուշացեք սուտ մարգարեներից, որոնք մոտենում են ձեզ ոչխարի կերպարանքով, բայց ներսից հափշտակող գայլեր են: Իրենց գործերից կճանաչեք նրանց» (Մատթեոս 7.15-16):

Գայանե Սուգիկյան
ՍԵԵՄ լրագրության խմբակ

Խմբագրի կողմից - Հոգեորսություն իրականացնելիս կրոնական կազմակերպությունների անդամները, զգուշավորությունից ելնելով, որևէ նախընտրելի թեկնածուի անուն չեն տալիս, բայց այն, որ կրոնական կազմակերպությունների անդամները մեկ մարդու նման ընտրելու են «եղբայրների» կողմից հրահանգված կուսակցությանն ու թեկնածուին, անգամ կասկածի ենթակա չէ:
Նորություն չէ նաև իրողությունը, որ կրոնական կազմակերպություններն ունենում են իրենց «ֆավորիտները» քաղաքական դաշտում: Նույնիսկ խոսակցություններ են պտտվում, որ արդեն այս խորհրդարանում տեղ կգտնեն պատգամավորներ, ում կրոնական հայացքները (իհարկե, թաքուն անկյուններում ձեռք բերված համապատասխան վերաբերմունքի շնորհիվ) «փոքրամասնական ու ազատական» երանգներով կգունավորեն քաղաքական ու օրենսդրական անդաստանի խճանարը: Չի բացառվում, որ շուտով ԱԺ-ում կունենանք հայտնի ասույթի իրական պատկերը, թե. «Հայտնի կենդանին էր պակաս` շոգեքարշով եկավ»:

 

Դիտվել է 2657
2012.05.03
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.