Ընթերցանություն
Գլխավոր>Աղանդ>Կյանքի Խոսք> «Քույրիկ», որ դեմ չէ հոգեորսությամբ գողություն անել առաքելական եկեղեցուց

«Քույրիկ», որ դեմ չէ հոգեորսությամբ գողություն անել առաքելական եկեղեցուց

Բազմիցս է խոսվել, որ մեր երկրում աղանդավորական գործունեություն ծավալող կրոնական կազմակերպությունները գնալով ակտիվանում ու հզորանում են: Նրանք անում են ամեն ինչ, որպեսզի ավելի լայն զանգվածներ ներգրավվեն իրենց շարքերը։ Պատահական չեն նաև նրանց կողմից կազմակերպվող տարբերմիջոցառումները, «բարեգործությունները», որոնց միջոցով փորձում են ապակողմնորոշել մարդկանց։ Երբեմն նրանք այնքան համոզիչ են լինում , որ հեշտությամբ կարողանում են իրեն կողմը գրավել շատերին։ Շատ անգամ քննարկվում է նաև այն փաստը, թե Ավետարանական եկեղեցին համարվում է Առաքելական եկեղեցու քույր եկեղեցի։ Այդպիսի լուրեր տարածելով և՛ ավետարանական եկեղեցին, և՛ նրանից ստեղծված մի քանի կրոնական կազմակերպություններ, իրենց շարքերը ավելի շատ մարդիկ են համախմբում։ Զրույցի ժամանակ Հայր Ներսես աբեղա Հարությունյանը նշեց. «Ցանկացած աղանդավորական կազմակերպության նպատակն է, որ մարդիկ սկզբում չիմանան, թե իրենք իրականում ովքեր են։ Հետո կամաց-կամաց մոլորեցնում են մարդկանց և իրենց կողմը գրավում։ Ես դավաճան եմ համարում բոլոր այն հայ առաքելական եկեղեցու անդամներին, ովքեր հավատը շրջում են դեպի ավետարանական եկեղեցի։ Ավետարանական եկեղեցին չի կարող համարվել քույր եկեղեցի, քանի որ նա չունի առաքելական ծագում։ Եթե իսկապես քույր եկեղեցի է, ինչու է ուզում մեր զավակներին տանել, ինչու է հոգևորսությամբ զբաղվում այն երկրում, որտեղ 1700 տարուց ավելի եկեղեցի կա և քարոզվում է Քրիստոս»:
Առհասարակ բողոքական եկեղեցու ճյուղավորումները, դրանց թվում նաև` ավետարանական եկեղեցին, գրեթե ոչ մի նմանություն չունի առաքելական եկեղեցուն։ Ղպտի եկեղեցու առաջնորդներից Շենուդա Գ հայրապետը իր «Համեմատական աստվածաբանություն» գրքում նշում է բողոքական և ուղղափառ հավատքների միջև ընդհանուր տարբերությունները: Դրանցից մի քանիսը վերաբերում են դավանաբանությանը, ուրիշները` ծեսերին, եկեղեցական կարգավորությանը կամ պաշտամունքին։ Նա նաև ասում է.« Իբրև ավանդական և պահպանողական եկեղեցի՝ մենք պահպանում ենք առաքելական հավատքը, որն ավանդվել է մեր սրբերի կողմից (Հուդա 3) առանց նորամուծությունների կամ մեր հայրերի հաստատած հինավուրց սահմանների փոփոխության (Առակ. ԻԲ 28 )»։

Արմինե Սայադյան
ՍԵԵՄ լրագրողական ակումբ
 

Դիտվել է 658
2012.06.28
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.