Ընթերցանություն
Գլխավոր>Լրագրության խմբակ>Սնոտիապաշտություն> Սնահավատություն. երբ ծաղրում է մեզ սատանան

Սնահավատություն. երբ ծաղրում է մեզ սատանան

Warning (2): getimagesize(/home2/holytrj2/public_html/holytrinity/app/webroot/img/post/7ixdo4xyxjpg) [function.getimagesize]: failed to open stream: No such file or directory [APP/View/Posts/view.ctp, line 28]

«Գնաս ու ճամփին ավտոյիդ ակը ծակվի»: Ահա այսպես 70-ամյա Վերգինե տատը ճանապարհեց մի երիտասարդի, որ ուղղակի մեքենայով իրենց բակի կողքով անցավ: Եվ հենց այդ ասելու ժամանակ մեքենայի ակը ծակվեց,- պատմում է Անին: Նա ասաց, որ Վերգինե տատը «չար աչք ունի»: Դա միաբերան հաստատեցին նաև նրա համագյուղացիները: Գյուղում բոլորը վախենում և խուսափում են նրանից: Եվ երբ հարցնում ես` ինչու՞, պատասխանում են. «Դե, չար աչք ունի, կկպնի»:
Ի դեպ, սա միակ դեպքը չէ, որ այսպիսի պատմություն եմ լսում, սակայն դժվարանում եմ  հասկանալ, թե ինչպե՞ս կարելի է «ժամանակակից ու զարգացած» դարում հանդիպել այսպիսի երևույթի: Ի՞նչ երևույթ: Այն կարելի է արտահայտել մեկ բառով` սնոտիապաշտություն:
Զգուշացի´ր ուրբաթ օրից ու  13-ից, եթե սև կատու ես տեսնում, ապա  փոխի´ր ճանապարհդ, շեմին մի´ կանգնիր, ոչ մի դեպքում աղբը գիշերով մի´ թափիր և ամենակարևորը՝ եթե աղ է թափվում, վրան խաչ արա: Այս երևույթների շարքը ավարտվում է այնտեղ, որտեղ վերջանում է մարդկային երևակայությունը: Իսկ այն, հավատացնում եմ ձեզ, բավականին  «մեծ» է, կարելի է ասել անսահմանափակ:  Այն, որ մարդիկ սրանց հավատացել են հնում, հասկանալի է և պարզ: Չէ՞որ վերջիններս լիովին չէին հասկանում այն ամենը, ինչ կատարվում էր իրենց շուրջը, և վատ կամ լավ երևույթները կապում էին գերբնական ուժերի, ոգիների հետ: Բայց զարմանալին այն է, որ մարդիկ այս ամենին հավատում են մինչ օրս: Եվ հավատում են կարծես իրենց կամքից անկախ: Ուղղակի այդպես ընդունված է անել, նրանք էլ անում են: Բայց թե ինչու՞. հարց է:

 

Աչքի հուլունք
Այն ունի հազարավոր տարիների պատմություն: Հին աշխարհում մարդը իրեն հետաքրքրող տարաբնույթ հարցերի պատասխանը գտնում էր կրոնական գաղափարախոսությունների, փիկիսոփայության մեջ, ինչպիսին, օրինակ, բարու և չարի պայքարն էր: Նրանք հավատացած էին, որ օդի ամեն մի մասնիկը հագեցած է դևերով`«չար աչք» կոչվող ոգիներով, որոնք ամեն կերպ ջանում էիր խայթել, ցավեցնել մարդուն: Այդ իսկ պատճառով մարդիկ գտնում էին, որ  իրենց դժբախտությունների մեղավորը չար ոգիներն են: Վերջիններս այդ ոգիներին պատկերացնում էին գունավոր`կանաչ, զմրուխտ կամ կապույտ աչքերով: Եվ որպեսզի չար աչքը չվնասի ու չխախտի ընտանեկան անդորրը և խաղաղությունը, նրանք դռան շեմին փուշ էին կպցնում` ասելով «չար աչքին`չար փուշ»: Ճիշտ նման լուծում էր առաջարկվում նաև կապուտաչյա չար ոգիների դեմ. եթե ինքդ քեզ վրա կրես կապույտ աչքի հուլունքը, չար աչքը չի հանդգնի քեզ կիպչել: 
 

Սև կատու
Բավական է խեղճ փիսիկն անցնի մարդու դիմացով, սնահավատի օրվա ու անգամ կյանքի բոլոր անհաջողությունները, սխալներն ու դժբախտությունները բարդվում են հենց այդ արարածի գլխին: Ո՞րն է սև կատուների հանդեպ նման նախապաշարմունքի պատճառը: Ք.ա. 10-8-րդ դարերի ընթացքում հին Եգիպտոսի աստվածային պանթեոնում ձևավորվեց Բաստ աստվածուհու պաշտամունքը: Բաստն ուներ կատվի գլուխ և կնոջ մարմին, համարվում էր չար ոգիներին հալածող և հովանավորն էր արևի էներգիայի, լուսնի, կրակի ու կենդանիների, հատկապես` կատուների: Բաստ աստվածուհու ներկայացուցիչները երկրի վրա սև կատուներն էին, ովքեր Եգիպտոսում համարվում էին սուրբ և անձեռնմխելի: Ոչ ոք իրավունք չուներ կտրել սև կատվի ճանապարհը, դուրս գալ նրա դիմաց կամ առավել ևս վնասել կատվին: Նմանօրինակ ցանկացած քայլի պատճառով մարդը կարող էր արժանանալ նույնիսկ մահապատժի: Հետևաբար, պատահական չէ, որ հին եգիպտացիները ամեն կերպ պիտի խույս տային սև կատուների հետ հանդիպելուց:

 

Աղի վրա՝ խաչ
Պատմում են, որ ժամանակին, երբ աղը բավականին թանկ համեմունք էր, այն ոչ խնայողաբար վատնելը մեծ շռայլություն էր նկատվում, իսկ անփութորեն թափելը կենցաղում կարող էր լուրջ վիճաբանությունների առիթ հանդիսանալ: Ահա այսպե՛ս են շատերը բացատրում <<աղը թափվեց` կռիվ կլինի>> ստահավատության  նախապատմությունը և կռվից խուսափելու համար թափված աղի վրա անմիջապես խաչ են անում: Եթե փորձենք այս սնահավատությունը համապատասխանեցնել 21-րդ դարի ստանդարտներին, ապա հիմա ժողովուրդը խաչ պետք է անի ոչ թե աղի, այլ շաքարավազի վրա:

 

Ուրբաթ, ամսի 13
Օ, սա մի առանձին թեմա կարող է լինել քննարկման համար, քանի որ մարդ այնքան է խորացել այս թվի շուրջ և սրա հետ կապված վախն այնքան մեծ է, որ օրինակ Ֆրանկլին Ռուզելտը երբեք չէր ճանապարհորդում ամսվա 13-րդ օրը: Շատ հիվանդանոցներում չկա 13-րդ հիվանդասենյակ, իսկ որոշ հյուրանոցներում չկա 13-րդ հարկ, քանի որ հաճախորդները այդ հարկից խուսափում են:
Խորհրդավոր ընթրիքի ժամանակ հենց 13 հոգի էին սեղանի շուրջ,  իսկ Հուդայի մասին առաջին անգամ խոսվում է Աստվածաշնչի 13-րդ համարում: Ուրբաթ 13-ից վախը կապում են նախ Աստվածաշնչի Ծննդոց գրքի դրվագի հետ` Կայենը հենց այդ օրը սպանեց եղբորը` Աբելին: Ժամանակի ընթացքում այդ թիվը դարձավ շատ լեգենդների առիթ` այդ օրը մարդիկ են մահանում, դժբախտություններ են պատահում և այլն:

Եվ այսպես, ամեն սնահավատություն ունի իր նախապատմությունը, սակայն անիմաստ է հերթով խոսել ամենի մասին, քանի որ իրական պատմություններն ավելի խոսուն են:

 

Ո՞ւր կարող է հասցնել սնահավատությունը:
Այս պատմությունը պատմեց մի կին: «20 տարեկան էի: Ուսանող էի: Առավոտյան պետք է գնայի քննության, սակայն շատ էի վախենում: Հայրս կանչեց իր մոտ և ասաց, որ հիմա այնպես կանի, որ հաջողությունն ինձ հետ լինի և ոչ մի չար աչք չի դիպչի ինձ: Նա ինձ խնդրեց, որ նստեմ, իսկ ինքը դուրս եկավ սենյակից: Երբ ետ եկավ, ձեռքին բռնած ուներ կացին և ասեղ: Հայրս ասեղը պտտեց գլխիս շուրջ, հետո այն դրեց կացնի վրա և ասեղն ու կացինը միասին դրեց աթոռի տակ: Ասաց, որ ազատում է չար աչքից և հաջողություն է բերում: Բայց ի՞նչ հաջողություն: Դնելուն պես, սկսեցի հազալ ու խեղդվել, մինչև ասեղը չհանեց կացնի վրայից»:
Հետաքրքրական ու միևնույն ժամանակ ցավալի է, որ հին  սովորույթները, որոնք այսօր կարելի է արդեն անտրամաբանական անվանել, հաղթահարել են դարերի սահմանը, քրիստոնեական հարության ու հաղթանակի ավետիսը և այսօր այդքան գործուն են մեր` քրիստոնյաներիս կյանքում: Գործուն՝ այն աստիճան, որ կարող ենք հավատալ, թե ասեղն ու կացինը կարող են պաշտպանել «չար աչքից» կամ հակառակը, ինչ-որ թափված աղի պատճառով տանը կարող է կռիվ ընկնել:
Սնահավատությունը հակադրվում է ճշմարիտ հավատքին և, ըստ էության, հեթանոսական անցյալի  վերապրուկն է, որ վախից և անգիտությունից է առաջանում:
Բոլորովին պատահական չէ, որ Ընդհանրական Եկեղեցու կարկառուն ներկայացուցիչներ Սուրբ Հովհան Ոսկեբերանը (4-րդ դար) և Սուրբ Բարսեղ Մեծը (4-5-րդ դարեր), խոսելով սնահավատությունների մասին, գրեթե միաբերան հաստատում են, որ սնահավատությունը մեղքի այն տեսակն է, որով սատանան ծաղրի է ենթարկում քրիստոնյային և ծիծաղում է նրա վրա:
Սնահավատությունը` սին, անիմաստ, զուր հավատք է: Այն է` հավատալ տարբեր երեւույթների ու «նշանների», որոնց պատճառներն ու հետեւանքները իրար հետ ոչ մի կապ չունեն:
«Աչքի ուլունքի, փշի և նման այլ սնոտիապաշտական իրերի փոխարեն քրիստոնյան պետք է ապավինի  խաչին և սրբապատկերին: Շատ հաճախ նաև կարող ենք ականատես լինել նաև այն երեևույթին, որ խաչը աչքի ուլունքի հետ են կախում: Սա նույնպես սխալ է, քանի որ այս երկու իրերը բլորովին տարբեր բաներ են և նրանց խորհուրդը չի կարելի համատեղել»,- ասում է Սուրբ Երրորդություն եկեղեցու քահանա տեր Եսայի քահանա Արթենյանը:
Եթե  մարդն իրեն համարում է քրիստոնյա, սակայն չի իմանում, թե ինչ է քրիստոնեությունը, չի ապրում քրիստոնյայի կյանքով, նրա միտքը զբաղվում է հավատքի  մտացածին, հորինված, փուչ ու դատարկ երևույթներով:

 


Հասմիկ Թամամյան
ՍԵԵՄ լրագրողական խմբակ
 

Դիտվել է 10023
2012.11.23
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.