Ընթերցանություն
Գլխավոր>Քարոզներ>Կիրակնօրյա քարոզներ> Տոն հղության Ս. Աստվածածնի

Տոն հղության Ս. Աստվածածնի

Ս. Կույսի ծնողները` Հովակիմն ու Աննան երկար ժամանակ երեխա չէին ունենում, քանի որ վերջինս ամուլ էր: Եվ մեկ օր, երբ Աննան իջնում է պարտեզ աղոթելու, հանկարծ հայտնվում է Տիրոջ հրեշտակը և ավետում, որ ինքը զավակ է ունենալու, ում երանի են տալու բոլոր ազգերը: Աննան գոհություն է հայտնում Աստծուն, որ լսեց իր անդադրում աղոթքների ձայնն ու խղճաց իրեն: Նա խոստանում է իր զավակին Աստծուն նվիրել:


Նույն այս տեսիլքը երևում է նաև Հովակիմին` հայտնելով բարի լուրը: Ս. Կույսի հայրը նույնպես փառք է տալիս Բարձրյալին այդ մեծ շնորհին արժանացնելու համար։

Բարեպաշտ ծնողների աղաչանքները լսելի են լինում և ծնվում է դուստր, որին անվանում են Մարիամ, այսինքն` լուսավորված: Նա էր այն ընտրյալ անոթը երկրիս վրա, ում Աստված իր առաքինությունների ու արժանիքների շնորհիվ պատվեց լինելու Բանն Աստծու մայրը:


Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Աստվածածնի հղացման տոնը: Այս տոնը համախմբում է քրիստոնյաներին աղոթքի, քանի որ մեզնից յուրաքանչյուրն ունի Աստվածածնի բարեխոսության կարիքը: Այսօր մենք աղոթում ենք՝ խնդրելով Աստվածածնի բարեխոսությունը:

Այս տոնը ևս մեկ հնարավորություն է վերաարժևորելու մեր կյանքը,  քրիստոնյա լինելու երջանկությունը, հնարավորություն է արժանանալու այդ կոչմանն ու Աստվածամոր բարեխոսությանը: Այսօր մեր հոգիներում ոգևորություն ու ցնծություն կա. երանի այդ ցնծությունը շարունակական լինի և վերածվի աղոթքի, զղջումի և ապաշխարության:


Հովակիմն ու Աննան, ովքեր զավակ չէին կարողանում ունենալ, հույսով ու աղոթքով սպասում էին Աստծո կամքի դրսևորմանը և այդ հույսն արդարացվեց, նրանց աղոթքները անպատասխան չմանացին: Հետևաբար, այսօրվա տոնը մեզ ցույց է տալիս պտղաբեր լինելու իրական ճանապարհը: Որպեսզի արժանանք փրկության և երջանկության, ինչպես Աստվածամայրն իր օրինակով ցույց տվեց, որ պետք է ապրենք լիարժեք կյանքով, հոգեպես վերածնվենք, հաղթահարենք մեղքը, լցվենք հույսով ու հավատով: Թող զղջումն ու ապաշխարությունը, ակեղծ աղոթքն ու հույսը լինեն մեզ համար առիթ՝ վերածնվելու և լիարժեք կայքնով ապրելու:


Տեր Եսայի քհն. Արթենյան

 

Դիտվել է 9749
2014.12.09
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.