Ընթերցանություն
Գլխավոր>Տոներ>Տերունական տոներ> Շնորհավոր Սուրբ Ծնունդ

Շնորհավոր Սուրբ Ծնունդ

Warning (2): getimagesize(/home2/holytrj2/public_html/holytrinity/app/webroot/img/post/6ihv24lqyjpg) [function.getimagesize]: failed to open stream: No such file or directory [APP/View/Posts/view.ctp, line 28]

Ավետարանական երեք մոգերը՝ պարսիկ Մելքոնը, հնդիկ Գասպարը և արաբ Բաղդասարը 12 իշխաններով ու հազար հեծյալներով Բեթղեհեմում ոսկի, կնդուկ ու զմուռս ընծայեցին մանուկ Հիսուսին:
Այս ընծաներն իրենց հոգևոր խորհուրդն ունեին՝ ոսկին թագավորներին են մատուցում, ինչը խորհրդանշում է Հիսուսի թագավորների թագավոր լինելը: Կնդրուկը խնկի ամենաանուշահոտ տեսակն է, որի նվիրելը խորհրդանշում է Հիսուսի քահանայապետ լինելը: Զմուռսը անուշահոտ նյութ է, որով պատում են մահացածներին: Դա խորհրդանշում է Հիսուսի մահը:


Ամբողջ աշխարհում ամեն օր, ամեն վայրկյան երեխա է ծնվում, բայց Քրիստոսի ծնունդն է, որ աշխարհն է տոնում:
Սովորաբար մենք հրավիրվում ենք ծննդյան տոներին ու նվերներով գնում շնորհավորելու: Իսկ ի՞նչ կլինի, եթե մենք հրավիրվենք Հիսուսի ծնունդին: Դա, երևի թե, հրաշքի է հավասար, իսկ հրաշքներ շատ հաճախ պատահում են երեխաների հետ: Քանի որ երեխաներին հրաշքը ինչ-որ բանի համար պետք չէ: Նրանց համար հրաշքը կա ու դա այդպես էլ պետք է լինի:  Նրանք հրաշք տեսնելիս չեն զարմանում կամ սարսափում: Եվ երբ երեխային ասում ես, որ նա հրավիրված է Հիսուսի ծնունդին, նա չի զարմանում, այլ ուրախանում է:


Այն հարցին, թե ի՞նչ նվեր կտանեն Հիսուսին, երեխաները պատասխանել են.
«Ես, օրինակ, Հիսուս Քրիստոսին կնվիրեմ iPhone: Ես iPhone ունեմ ու, որ Հիսուսին նվիրեմ, կկարողանամ Իրա հետ Skype-ով խոսամ: Ու համ էլ իմ պապիկը մահացելա: Պապաս ասումա, որ պապիկը Հիսուսի մոտա, ես կխնդրեմ, որ Հիսուսը պապիկիս էլ թողնի իմ հետ Skype-ով խոսա»: (Արման 5 տ.)


«Հիսուսի ծնունդի՜ն: Ինչ ուզեմ, կարամ տանե՞մ: (Մի քանի րոպե լռություն) Որոշեցի: Դեղ կնվիրեմ Հիսուսին: Ես գիտեմ, որ Հիսուսին շատ են տանջել ու շատ վերքեր ունի Ինքը: Որ իմ ինչ-որ տեղը ցավումա, մաման ինձ դեղա տալիս»: (Տաթևիկ 7 տ.)
«Հիսուսին ես գառ կնվիրեմ, որ մատաղ անի»: (Արթուր 8 տ.)
«Հիսուսը երկնքումա, ես սկզբում պիտի բարձրանամ երկինք, որ նվերս հանձնեմ: Դրա համար Հիսուսը ինձ փոքր ամպ պիտի ուղարկի, որ նստեմ ամպին ու բարձրանամ երկինք: Բայց երկինքը շատ բարձրա ու Հիսուսը կարողա ինձ չտեսնի, դրա համար ես հեռադիտակ կնվիրեմ»: (Լիլիթ 10 տ.)
«Ախր ես չգիտեմ՝ Հիսուսը ինչա սիրում է: Երևի ավտո՞»: (Տիգրան 6 տ.)


«Բայց Հիսուսը մահացելա, որ էլի ծնվի էտ ժամանակ պիտի նվիրե՞մ»: (Անահիտ 9 տ.)
«Հիսուսը Աստվածի տղանա չէ՞: Հիսուսին երևի ոչ մի բան պետք չի: Մենակ երևի, որ աշխարհին խաղաղություն լինի: Բայց ես ո՞նց խաղաղություն նվիրեմ Հիսուսին»: (Հարութ 12 տ.)


Արդյոք ինչպիսի՞ն կլիներ այդ հանդիպումը ու նվերների հանձնումը, թերևս միայն պատկերացնել կարելի է:
«Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ: Մեզ և ձեզ մեծ աւետիս»: «Օրհնյալ է Ծնունդը Քրիստոսի»:

 

 Հասմիկ Թամամյան
ՍԵԵՄ լրագրողական ակումբ

Դիտվել է 1203
2015.01.06
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.