Ընթերցանություն
Գլխավոր>Սբ. Երրորդություն եկեղեցի> Մեկ օր Զինվորի կյանքում

Մեկ օր Զինվորի կյանքում

Զինվոր

Հայ Զինվորի մաքառումն ու պայքարն է պահպանել անգամ հայրենի մեկ կտոր հողը թշնամու հարձակումներից և հայ ժողովրդի խաղաղ, ստեղծագործ առօրյան: Այդ պատճառով Զինվորի առօրյան բարդ է զինվորական խնդիրներ կատարելու հրամաններով, և երբեմն անհրաժեշտ են լինում բազմատեսակ միջոցառումների միջոցով թեթևացնել նրանց ծառայողական պարտականությունները: Ահա և դրան էր միտված Արարատյան Հայրապետական Թեմի Սուրբ Երրորդություն Եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Զենոն քահանա Բարսեղյանի նախաձեռնությամբ Անդրանիկ Օզանյանի անվան զորամասի զինվորներին «Հայաստան» կինոթատրոն տանելու գեղեցիկ միջոցառումը: Այս միջոցառումը տեղի ունեցավ Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդական փոխանորդ բարձրաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի և ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդ գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնություններով: Զինվորները իրենց հոգևոր սպասավոր՝ Վոլոդյա սարկավագ Նաջարյանի և զորամասի հրամանատարի տեղակալ փոխգնդապետ՝ Արտակ Խումարյանի առաջնորդությամբ ուղևորվեցին Սուրբ Երրորդություն Եկեղեցի, որտեղ Տեր Զենոն քահանա Բարսեղյանը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց զինվորներին և կարևորելով Հայ Զինվորի ծառայությունը իր խոսքում մասնավոր կերպով նշեց. «Հայ ազգի բախտորոշ պահերին միասնականությունն է եղել, որը դարձել է Հայ ազգի փրկության տապանը, երբ որ Հայ ազգի զավակները միատեղվել են մեկ խորհրդի, մեկ մտքի և մեկ գաղափարի շուրջ»: Դո՛ւք զինվորներ եք,  դա շատ մեծ պատիվ է և մենք բոլորս Ձեր առջև մեր գլուխները խոնարհեցնում ենք: Խոնարհեցնում ենք հասկանալով Ձեր առաքելության կարևորությունն ու անհրաժեշտությունը մեր երկրից ներս: Այդ առաքելությունը Դո՛ւք ևս պետք է արժևորեք, և այն պետք է դառնա Ձեր միտքը, հոգին և արյունը: Ձեր առաքելության մեջ մաղթում եմ Տիրոջ օրհնությունը և մեր ազգի աղոթքը»: Օրհնության խոսքից հետո զինվորները մասնակցեցին երեկոյան ժամերգությանը:

Ուշ երեկոյան զինվորները կինոթատրոնից  դուրս եկան ուրախ տրամադրությամբ, գոհունակությամբ և վերադարձան զորամաս պատվով շարունակելու իրենց հետագա ծառայությունը:

ՀՀ ՊՆ N Զորամասի հոգևոր սպասավոր՝
Վոլոդյա սարկավագ Նաջարյան

                                                                                                                  

Դիտվել է 3331
2015.10.09
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.