Ընթերցանություն
Գլխավոր>Սբ. Երրորդություն եկեղեցի> «Մխիթար Սեբաստացու օրեր» կրթահամալիրի տոնը Սուրբ Երրորդություն Եկեղեցում

«Մխիթար Սեբաստացու օրեր» կրթահամալիրի տոնը Սուրբ Երրորդություն Եկեղեցում

Սույն թվականի նոյեմբերի 21 -ին Սուրբ Երրորդություն Եկեղեցում  տեղի ունեցավ «Սեբաստացիներ» ուսուցչական և մանկապատանեկան երգչախմբերի համերգը՝ նվիրված «Մխիթար Սեբաստացու օրեր» կրթահամալիրի տոնին: Եկեղեցում կատարվեց հարիսայի օրհնության կարգ, որից հետո երգչախմբի կատարմամբ հնչեցին Կոմիտասյան հոգեպարար երգեր՝ «Սուրբ, Սուրբ»« «Անձինք նուիրեալք»,  «Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ»:

Մինչ Սեբաստացիներ ուսուցչական երգչախմբի ելույթը  Սբ. Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանը  ներկաներն փոխանցեց Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդական փոխանորդ Բարձրաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հայրական օրհնությունը և աղոթք վերառաքեց առ Բարձրյալն Աստված, որպեսզի Տիրոջ շնորհներն առատապես հեղվեն կրթահամալիրի ուսուցիչների և սաների վրա:  Տիրոջ նախախնամությամբ այս օրը նաև համընկավ Ս. Երրորդություն եկեղեցու օծման տասնամյակի հետ:

Վահե սարկավագ Հովհաննիսյան

Դիտվել է 2001
2015.11.24
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.