Ընթերցանություն
Գլխավոր>Քահանաներ> Տեր Կորյուն ավագ քահանա Մարտիրոսյան

Տեր Կորյուն ավագ քահանա Մարտիրոսյան

Ծնվել է 1956թ. հուլիս 16-ին, Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում:

1963-1971թթ. սովորել և ավարտել է տեղի միջնակարգ դպրոցի ութերորդ դասարանը:

1971-1975թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հոգևոր ճեմարանում:

1975-1977թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1977-1979թթ. շարունակել է ուսումն ու ավարտել Էջմիածնի Հոգևոր ճեմարանը:

1978թ. մայիսի 27-ին ձեռամբ Տեր Հուսիկ արք. Սանթուրյանի ձեռնադրվել է սարկավագ:

1982-1985թթ. սովորել է մերձմոսկովյան Զագորսկ քաղաքի Հոգևոր ակադեմիայում:

1991թ. ապրիլի 7-ին ձեռամբ Տեր Գարեգին արք. Ներսիսյանի (Ամենայն Հայոց Կաթողիկոս) ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:

1991-2000թթ. ծառայել է Երևանի Սբ. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում, որպես խորհրդակատար քահանա:

1990-2000թթ. հոգևոր երաժշտություն է դասավանդել Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում:

1998թ. հունվարի 9-ին Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է լանջախաչ կրելու իրավունք:

2000թ. առ այսօր հոգևոր երաժշտություն է դասավանդում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում:

2000-2001թթ. ծառայել է Նոր Նորքի Սբ. Սարգիս եկեղեցում, որպես խորհրդակատար քահանա:

2001-2013թթ. ծառայել է Երևանի Սբ. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում, որպես խորհրդակատար քահանա:

2005թ. փետրվարի 1-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է ծաղկյա փիլոն կրելու իրավունք:

2011թ. մարտի 1-ին Գարեգին Բ  Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է ավագ քահանայության պատիվ:

2013-2015թթ. ծառայել է Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում, որպես խորհրդակատար քահանա:

2015թ. հունիսի 1-ից առ այսօր ծառայում է Սբ. Երրորդություն եկեղեցում, որպես խորհրդակատար քահանա:

Ամուսնացած է, ունի 3 զավակ:

Դիտվել է 8647
2015.06.01
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.