Ընթերցանություն
Գլխավոր>Քահանաներ> Տեր Զենոն քահանա Բարսեղյան

Տեր Զենոն քահանա Բարսեղյան

Ծնվել է 1975թ. դեկտեմբերի 17-ին, Երևան քաղաքում:

1981-1992թթ. սովորել է Երևանի Գոգոլի անվան թիվ 35  միջնակարգ դպրոցում:

1993-1998թթ. սովորել է  Սևանի Վազգենյան դպրանոցում:

1998-1999 թթ. սովորել է  Գևորգյան Հոգևոր ճեմարանում:

1999թ. մայիսի 23-ին՝ Հոգեգալստյան տոնին, ձեռամբ Տեր Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանի ձեռնադրվել է սարկավագ:

2001թ. փետրվարի 20-ին՝ Ղևոնդյանց քահանաների տոնին, ձեռամբ Տեր Եզնիկ եպիսկոպոս Պետրոսյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:

2001թ. ապրիլ-հոկտեմբեր ամիսներին եղել է Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր ռադիոհաղորդումների պատասխանատուն, նաև  ծառայել է առաջնորդանիստ Սբ. Սարգիս եկեղեցում, որպես խորհրդակատար քահանա:

 2001-2003թթ.  ծառայել է Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում, որպես խորհրդակատար քահանա:

2003-2006թթ. ծառայել է Եգիպտոսի Հայոց թեմում՝ Կահիրե քաղաքի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, որպես հոգևոր հովիվ:

2004թ. դեկտեմբերի 14-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է լանջախաչ կրելու իրավունք:

2006- 2012թթ. ծառայել է Երևան քաղաքի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում, որպես խորհրդակատար քահանա:

2012- 2013թթ. ծառայել է Երևան քաղաքի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում, որպես լուսարարապետ:

2013թ. նոյեմբերից  Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ նշանակվել է Արարատյան Հայրապետական Թեմ և ծառայության է կոչվել Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում,  որպես խորհրդակատար քահանա:

2014թ. հունվարի 9-ին վերաստեղծե­լով  Զորավոր Երիտասարդաց միությունը՝ դարձել է միության  հոգևոր պատասխանատու:

2015թ. հունիսի 1-ին նշանակվել է Սբ. Երրորդություն եկեղեցու  հոգևոր հովիվ:

2016թ. հոկտեմբեր 13-ին նշանակվել է Սբ. Հովհաննես եկեղեցու  ծիսակատար քահանա:

Ամուսնացած է, ունի 2 զավակ:

Դիտվել է 6603
2015.06.01
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.