Ընթերցանություն
Գլխավոր>Սբ. Երրորդություն եկեղեցի> Մեկ օր Զինվորի կյանքում

Մեկ օր Զինվորի կյանքում

Հայ Զինվորի մաքառումն ու պայքարն է պահպանել անգամ հայրենի մեկ կտոր հողը թշնամու հարձակումներից և հայ ժողովրդի խաղաղ, ստեղծագործ առօրյան: Այդ պատճառով Զինվորի առօրյան բարդ է զինվորական խնդիրներ կատարելու հրամաններով, և երբեմն անհրաժեշտ են լինում բազմատեսակ միջոցառումների միջոցով թեթևացնել նրանց ծառայողական պարտականությունները: Ահա և դրան էր միտված Արարատյան Հայրապետական Թեմի Սուրբ Երրորդություն Եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Զենոն քահանա Բարսեղյանի նախաձեռնությամբ ՀՀ ՊՆ N զորամասի «Հայ Ասպետ» համաբանակային մրցույթին մասնակից մի խումբ զինծառայողներին «Հայաստան» կինոթատրոն տանելու գեղեցիկ միջոցառումը: Այս միջոցառումը տեղի ունեցավ Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդական Փոխանորդ բարձրաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի և ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդ գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնություններով: Զինվորները իրենց հոգևոր սպասավոր՝ Նարեկ սարկավագ Պետրոսյանի և զորամասի հրամկազմից՝ մայոր Սամվել Սարգսյանի առաջնորդությամբ ուղևորվեցին Սուրբ Երրորդություն Եկեղեցի, որտեղ Տ. Կորյուն ավագ քահանա Մարտիրոյանը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց զինվորներին և կարևորելով Հայ Զինվորի ծառայությունը մաղթեց իրենց ազգապահպան առաքելության մեջ Տիրոջ օրհնությունը:

Զինվորները կինոթատրոնից  դուրս եկան ուրախ տրամադրությամբ, գոհունակությամբ և վերադարձան զորամաս պատվով շարունակելու իրենց հետագա ծառայությունը:

ՀՀ ՊՆ N Զորամասի հոգևոր սպասավոր՝

Նարեկ սարկավագ Պետրոսյան

 

Դիտվել է 8424
2015.12.12
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.