Ընթերցանություն
Գլխավոր>Կիրակնօրյա դպրոց> «Աշխարհի Փրկչի Ծնունդը»

«Աշխարհի Փրկչի Ծնունդը»

Սուրբ Ծննդյանը նվիրված տոնական միջոցառմամբ Սուրբ Երրորդություն եկեղեցու կիրակնօրա դպրոցի սաներն այսօր ջերմ ու հիշարժան օր նվիրեցին ներկաներին:

«2000 տարուց ավելի է, որ  նշում ենք մեր Փրկչի Ծնունդը: Նա ծնվեց` ավետիս տալու, որ մենք Իրենն ենք, Նա ծնվեց` ավետելու, որ մենք քրիստոնյա ենք»,- ներկաներին այս կերպ ողջունեց Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ տեր Զենոն քահանա Բարսեղյանը` ավելացնելով, որ ներկաների դատին է հանձնվելու մի քանի ամիսների ընթացքում կիրակնօրյա դպրոցի սաների անցած ուղղին, այն, ինչ երեխաներն ամբարել են  ամիսների ընթացքում:
 

                                          - Լուռ գիշեր, սուրբ գիշեր,
                                           Ծով ու ցամաք, քնով են խաղաղ...

«Լուռ գիշեր» երգով երեխաներն սկսեցին միջոցառումը, որին հաջորդեց «Աշխարհի Փրկչի Ծնունդը» բեմականացումը, որտեղ ներկայացվում է Աստվածամոր ավետիսի և Փրկչի Ծնուննդի դրվագը:  Միջոցառմանն իրենց կատարումներով հանդես եկան նաև «Զվարթունքներ» պարային խմբի սաները:

Մեծ էր թե' փոքրերի, թե' ծնողների ոգևորությունը: Էլ ավելի հուզված էին ուսուցիչները, որոնք պետք է ստանային իրենք աշխատանքի պտուղները:

Տիկին Հայկանուշը նույնպես իր մեծ ներդրումն ունի անցկացվող դասերում, նշում է, որ, իհարկե, դժվար է երեխաների հետ աշխատելը, որովհետև նրանք տարբեր տարիքային խմբերի են, տարբեր վայրերից, տարբեր մտածելակերպի, սակայն տիկին Հայկանուշն իր համար մի մեթոդ գիտի` սիրո մեթոդը, որով էլ առաջնորդվում է և որն էլ օգնում է իրեն ամեն հարցում:

Միջոցառման ավարտին Տեր հայրը շնորհակալություն հայտնեց կիրակնօրյա դպրոցի ուսուցիչներին, որոնք ջանք չեն խնայում երեխաներին կրթելու, և ծնողներին, որոնք ժամանակ են գտնում և իրենց երեխաներին բերում դասերի:
 

                                          Հռիփսիմե Գալստյան
 

Դիտվել է 456
2015.12.28
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.