Ընթերցանություն
Գլխավոր>Դատավարություն>Տեսանյութ> ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՏԱՍՆԱՄՅԱԿԻՆ ԵՎ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ՀՈԳԵՎՈՐ ՍՊԱՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՏԱՍՆԱՄՅԱԿԻՆ ԵՎ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ՀՈԳԵՎՈՐ ՍՊԱՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ

2015 թ-ի դեկտեմբերի 12-ը հիշարժան ու ոգևորությամբ լի անցավ Սուրբ Երրորդություն Եկեղեցու հարկից ներս: Հոգևորականների, բարձրաստիճան զինվորականների,  զինվորների և բազմաթիվ հյուրերի մասնակցությամբ նշվեց Սբ. Երրորդություն Եկեղեցու տասնամյակին և հինգերորդ Բանակային Զորամիավորման հոգևոր սպասավորության ծառայությանը նվիրված միջոցառումը:

Միջոցառման սկզբում Սբ. Երրորդություն Եկեղեցու հոգևոր հովիվ՝ Տեր Զենոն քահանա Բարսեղյանը, ներկաներին փոխանցեց ԱՀԹ-ի Առաջնորդական Փոխանորդ Բարձրաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հայրական օրհնությունը  և իր խոսքում նշեց  որ Հայ  Առաքելական Սուրբ Եկեղեցին մշտապես զինվորի կողքին է, ինչի վառ ապացույցներից մեկը «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագիրն է, որից հետո Սբ. Երրորդության երգչախմբի կատարմամբ, «Տերունական աղոթք»-ով սկսվեց տոնական միջոցառումը:

Միջոցառմանը օրհնության խոսքով հանդես եկավ  5-րդ Բանակային Զորամիավորման հոգևոր պատասխանատու՝ Տեր Ենովք քահանա Եսայանը, ով ներկաներին բերեց ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հայրական օրհնությունը և իր խոսքում շեշտեց, որ Եկեղեցին ու բանակը հայ իրականության մեջ այն կառույցներն են, որոնք հանդիսանում են հոգևոր և ֆիզիկական կայունության երաշխիքները, և այս երկու կառույցների համագործակցությունը կենսական նշանակություն ունի:

Դիտվել է 197
2016.01.19
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.