Ընթերցանություն
Գլխավոր>Սբ. Երրորդություն եկեղեցի> Շնորհավոր հայոց հաղթական բանակի տոնը

Շնորհավոր հայոց հաղթական բանակի տոնը

Սիրելի´ հայորդիներ, շնորհավորում ենք հայոց հաղթական բանակի տոնը:

Մեր ազգային բանակն իր վաստակով ու հերոսական էջերով դարձել է շարունակողը Հայկյան ոգու, Վարդանանց արիության ու Սարդարապատի սխրագործության: Հատկապես այսօր դժվար է պատկերացնել մեր ժողովրդի և պետության խաղաղ արարումն առաց Հայոց բանակի:

Աղոթքում ենք, որ Աստված իր հոգատար ձեռքերում պահի մեր բոլոր զինվորներին: Թող հայ մայրերի աչքերը չոր մնան, հայ մանուկներն ապրեն երջանկության ու բարօրության մեջ: Ուստի մաղթում ենք, որ մեր բանակը գործի ու զորանա խաղաղ պայմաններում` խաղաղության մեջ պահելով մեր Երկիրը, մեր ժողովրդին ու ամուր պատվար լինի մեր պետականությանն ու մեր հավատքին:

 

Ջերմագին սիրով և օրհնությամբ՝

ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ

Դիտվել է 338
2016.01.28
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.