Ընթերցանություն
Գլխավոր>Կիրակնօրյա դպրոց> Պահքի իմաստն ու էությունը` փոքրիկների շուրթերով

Պահքի իմաստն ու էությունը` փոքրիկների շուրթերով

Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդական փոխանորդ Բարձրաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հայրական օրհնությամբ Սուրբ Երրորդություն եկեղեցում տեղի ունեցավ  միջոցառում` նվիրված Մեծ Պահքին:
«Երեք տեսակ բարի գործ կա` Պահք, աղոթք և ողորմություն». Տեր Զենոն քահանա Բարսեղյանի գլխավորությամբ «Տերունական աղոթք»-ը հնչեցնելուց հետո հենց այս խոսքով սկսվեց   Սուրբ Երրորդություն եկեղեցու Կիրակնօրյա դպրոցի սաների միջոցառումը:
Կիրակնօրյա դպրոցի սաներն իրենց միջոցառման միջոցով հանգամանալից ներկայացրին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու պահքերը (Օրապահք, Շաբաթապահք, Նավակատիքի պահք, Առաջավորաց պահք, Քառասնօրյա կամ Մեծ պահք), դրանց էությունն ու իմաստը, ինչպես նաև` հագեցրին միջոցառումը աստվածաշնչյան ընթերցումներով և աստվածաշնչյան առակների բեմադրություններով:
Իրենց միջոցառմամբ` փոքրիկները պատգամեցին, որ Պահք պահել չի նշանակում միայն հրաժարվել որոշ ուտելիքներից, այլ նաև հաճույքներից ու վատ սովորություններից, ինչպիսիք են` ագահությունը, սուտը, բարկությունը, չարությունը, հայհոյությունը բամբասանքը և այլն: Իսկ ամենագլխավորն ու առաջնայինը` հոգու, մտքի և խղճի մաքրությունն է:
Միջոցառման ավարտին` Տեր Զենոն քահանա Բարսեղյանը ներկաներին փոխանցեց  ԱՀԹ Առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հայրական օրհնությունը:
«Մեր փոքրիկները ոչ միայն կերակուրներով , այլ նաև հոգու պահքի մասին շատ հանգամանալից , պարզ, հստակ, իրենց մանկական շութերով մեզ պատմեցին, հորդորեցին և խրատեցին: Ինչի՞ համար խրատեցին, որովհետև այն, ինչ որ կա մանուկի սրտում ու մտքում, այդ մաքրությամբ  ու պարզությամբ իրենք մեզ` մեծերիս, շատ պարագաներում խրատում են և պատգամում»,-նշեց Տեր Զենոնը:

                                                                                                      

Հռիփսիմե Գալստյան

Դիտվել է 455
2016.02.08
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.