Ընթերցանություն

Տեառնընդառաջ

Արդ, Երուսաղեմում Սիմեոն անունով մի մարդ կար, և այդ մարդը արդար ու աստուածավախ էր եւ ակնկալում էր Իսրայելի մխիթարությունը. եւ Սուրբ Հոգին էր նրա մեջ։ Եվ Սուրբ Հոգուց հրամայված էր իրեն մահ չտեսնել, մինչև որ տեսներ Տիրոջ Օծյալին։ Նա Հոգով առաջնորդված՝ եկավ տաճարը, եւ երբ ծնողները բերին Հիսուս մանկանը՝ Նրա վրայ կատարելու ինչ որ օրենքի սովորության համաձայն էր, Սիմեոնը Նրան իր գիրկն առավ, օրհնեց Աստծուն եւ ասաց.

«Այժմ, ո՛վ Տեր, խաղաղությա՛մբ արձակիր Քո ծառային՝ ըստ Քո խօսքի. որովհետև աչքերս տեսան փրկությունը Քո, որ պատրաստեցիր բոլոր ժողովուրդների առաջ, լույս, որ կլինի հայտնություն հեթանոսների համար եւ փառք՝ Իսրայելի Քո ժողովրդի համար»։ Եվ Նրա հայրն ու մայրը զարմացած էին այն խօսքերի համար, որ ասում էին Նրա մասին։ Սիմեոնը նրանց օրհնեց և ասաց Նրա մորը՝ Մարիամին.

«Ահա՛ սա Նա է, որ պատճառ է դառնալու Իսրայելի մեջ շատերի անկման ու բարձրացման և նշան՝ հակառակության։ Իսկ քո հոգու միջով էլ սուր պիտի անցնի, որպէսզի բազում սրտերի խորհուրդներ հայտնի դառնան» Ղուկաս (2։25-35):

 

Տ. Զենոն քհն. Բարսեղյան

 

Դիտվել է 345
2016.02.14
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.