Ընթերցանություն
Գլխավոր>Լրագրության խմբակ>Հռիփսիմե Գալստյան> <<Սովորեցրու ինձ ավելին>> ուսուցման և զարգացման կենտրոնը պաշտոնապես բացեց իր դռները

<<Սովորեցրու ինձ ավելին>> ուսուցման և զարգացման կենտրոնը պաշտոնապես բացեց իր դռները

    Փոքրիկն Նարեկը բազմության մեջ ոգևորված այս ու այն կողմ էր անում, ժպտում, խաղում, կարծես հասկանում էր՝ ինչ կարևոր օր է այսօր:     

            Աստծո ողորմությամբ և բազում նվիրյալների ջանքերով Մանանդյան փողոցում բացվեց <<TMM- սովորեցրու ինձ ավելին>> ուսուցման և զարգացման կենտրոնը: Ինչպես հայտնեց կենտրոնի տնօրեն Լենա Հարությունյանը՝ այս կենտրոնը հիմնվել է իր ու ամուսնու ջանքերով և նպատակաուղղված է խնդիրներ ունեցող փոքրիկների զարգացմանը: Կենտրոնն արդեն հինգ ամիս է՝ գործում է՝ ամերիկյան մեթոդներով  նպաստելով շուրջ 26 փոքրիկների զարգացմանը:

  <<TMM>> կենտրոնն իր հովանու ներքո է պահելու ԱՀԹ Սուրբ Երրորդություն եկեղեցին, որի հոգևոր հովիվ տեր Զենոն քահանա Բարսեղյանի կողմից կենտրոնում տնօրհնեք կատարվեց:

 Տեր Զենոնը ներկաներին փոխանցեց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հայրական օրհնությունը և, ողջունելով նախաձեռնությունն ու շեշտելով դրա կարևորությունը, հիշեցրեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի խոսքերը, որ ասում է. <<Թույլ տվեք և մի՛ արգելեք մանուկներին Ինձ մոտ գալ, քանզի այդպիսիներինն է երկնքի արքայությունը>> (Մատթ. 19:14):

  Կենտրոնն ունի հինգ աշխատող և հինգ կամավոր՝ այդ թվում հոգեբան, լոգոպեդ և այլն: Երեխաներից հինգը լրիվ անվճար են օգտվում վերականգնողական աշխատանքներից:

<<TMM>> զարգացման կենտրոնի բացմանը ներկա բազում հյուրերին անակնկալ մատուցվեց՝ պարային խմբի կատարումների և  ծաղրածունների հետ ուրախ ժամանցի տեսքով:  Բացմանը նվիրված նաև հյուրասիրություն էր կազմակերպվել:
  Ներկաների հավաստմամբ այսուհետ կենտրոնն է՛լ ավելի ջանքով ու եռանդով է գործելու՝ նպաստելով բազում փոքրիկների զարգացմանն ու անհոգ մանկությանը:

                                                                                   Հռիփսիմե Գալստյան

Դիտվել է 588
2016.09.03
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.