Ընթերցանություն
Գլխավոր>Լրագրության խմբակ>Հռիփսիմե Գալստյան> Համբերությունը՝ դեղ ու դարման ամեն պարագայում

Համբերությունը՝ դեղ ու դարման ամեն պարագայում

  «Համբերությամբ սպասեցի Տիրոջը, և Նա նայեց ինձ և լսեց իմ աղոթքը» (Սաղմ 39.2)

 

Ամենքս մի պահ վերանայենք մեր կյանքը… Որքա՜ն շատ ենք կորցնում համբերության բացակայության պատճառով: Եվ կորցնում ենք ոչ միայն նյութական, այլ նաև հոգևոր հարստություններ՝ խաղաղություն, սեր, հնազանդություն, հույս, սթափություն, ներողամտություն ու էլի շատ առաքինություններ, որոնք  կօգնեն, որպեսզի Տերը նայի ու լսի մեր աղոթքները:

   Համբերության առկայությունը մեր կյանքում առաջին հերթին փրկության համար է, քանզի Ավետարանում ասվում է. «Ով մինչև վերջ համբերի, նա կփրկվի» (Մատթեոս 2.16), իսկ դեպի փրկություն տանող ճանապարհը մի շարք առաքինությունների միջոցով է լինում, որոնք վաստակում են հենց համբերությամբ:

   Համբերության կորուստն ինքնին փորձությունը չհաղթահարել է կոչվում, էլ ինչպես ենք սայթաքում, եթե ոչ փորձությունների ու դժվարությունների մեջ բերկրելու փոխարեն մեղքերի գնալով:

   Մեր կենցաղում որքա՜ն շատ ենք լսում «նյարդերս տեղի տվեցին», «Համբերությանս բաժակը լցվեց ու չդիմացա…», «հունից դուրս եկա» արտահայտությունները: Մի՞թե սրանք ամենքիս սասանվող հավատքի արդյունքը չեն. չէ՞ որ նախ և առաջ Տիրոջից անսասան հավատք պիտի խնդրենք, որ հաճախ մոռանում ենք: «հունից դուրս եկա». Իսկ ու՞ր էր իմ մյուս առաքինությունները…չկա՛ր, որովհետև դրանք հենց համբերության շնորհիվ էին ձեռք բերվել: Հոգևոր արժեքները, որ դեղ ու դարման են ամենքիս կյանքում անքակտելի կապով շաղկապված են միմյանց՝ օրգան համակարգի պես. Մեկի բացակայության կամ վնասվելու դեպքում տուժում է ողջ օրգանիզմը: Այստեղ կույր աղիք չկա, որ հանենք ու հեռացնենք՝ առանց ափսոսալու, այստեղ ամեն մի առաքինություն  մի սիրտ է ու մի արյունային համակարգ, էլ ուր մնաց նյարդային համակարգը, որ անդադար տեղի է տալիս…

   Համբերության, այս անհրաժեշտ դեղ ու դարմանի հանդեպ ուշադիր պետք է լինի ամեն քրիստոնյա՝ հիշելով խոսքերը, որ՝  «Երանելի է այն մարդը, ով համբերում է փորձությանը» (Հակոբոս 1.12):

  ՈՒրեմն՝ անդադար աղոթենք մեր անսասան հավատքի, Սուրբ հոգով շնորհված առաքինությունները չկորցնելու համար՝ անդադար խորհելով ավետարանական երկու մտքերի մասին.

«Եղբայրնե՛ր, դուք ձեզ շատ երջանիկ համարեցեք, երբ զանազան փորձությունների մեջ ընկնեք: Իմացե՛ք, որ փորձությունը համբերություն է ծնում, եթե ձեր հավատը փորձությանը դիմանա: Իսկ համբերություն պետք է ունենալ մինչև վերջ, որպեսզի ամբողջական և կատարյալ լինեք, և ձեզ ոչ մի բան չպակասի» (Հակոբոս 1.2-4):
 

«Ձեզ համբերություն է պետք, որպեսզի Աստուծո կամքը կատարելով, հասնէք նրա խոստմանը, քանի որ` մի փոքր, շատ փոքր ժամանակ ևս, և գալու է նա, ով պիտի գա և չպիտի ուշանա» (Եբր. 10:36-37):

 

Հռիփսիմե Գալստյան

 

Դիտվել է 321
2016.09.19
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.