Ընթերցանություն
Գլխավոր>Լրագրության խմբակ>Հռիփսիմե Գալստյան> Անկախության օրը անկախ Արցախում

Անկախության օրը անկախ Արցախում

    Անկախության օրը մեր հպարտության, ոգու ուժի, կորովի ապացույցի օրն է: Այս օրը տոնել ու չհիշել մեր հողի ու հավատքի համար ընկած քաջորդիներին հնարավոր իսկ չէ: Անկախության տոնը շատերիս է դեպի իննուսանականներ տանում, դեպի Արցախ աշխարհ, ուր նույնիսկ գյուղացիներ էր բահ ու մահակով կռվում: Հենց այս մտածումներով է, որ ԱՀԹ Սուրբ Երրորդություն եկեղեցու համայնքը որոշեց եռօրյա ուխտագնացություն կազմակերպել և Անկախության օրը տոնել հենց Արցախում:  

  ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հայրական օրհնությամբ սեպտեմբերի 20-ին Սուրբ Երորդություն եկեղեցու հավատավոր ուխտավորները՝ տեր Վաղարշ քահանա Իսախանյանի գլխավորությամբ ուղևորվեցին ԼՂՀ: Աղոթքով ու հոգևոր զրույցով ընթացավ երկար ու ձիգ ճանապարհը: Առաջին կանգառը Մռավ սարի անտառապատ լանջերին գտնվող Դադիվանքն էր: Հնագույն վանական համալիրում ուխտավորները մասնակցեցին ժամերգության, ուր աղոթքները շունչ էին տալիս եկեղեցու խորաքանդակներին և բացառիկ ուշագրավ որմնանկարներին:  

  Դադիվանքից ուղղությունը դեպի հրաշագեղ Գանձասար էր, ուր մինչ ուշ գիշեր հավատցյալները մասնակցեցին  ժամերգության՝ աղոթքով իրենց ուխտերի կատարման և հայոց սահմանի խաղաղության համար: Հավարտ ժամերգության՝ կատարվեց Հոգեհանգստյան կարգ՝ սահմանում զոհված բոլոր զինվորների հոգիների խաղաղության համար:

    Գանձասարում Տեր Վաղարշի  կողմից իրականացավ հոգևոր քարոզ, ինչպես նաև սուրբգրային ընթերցումներ և շարականի երգեցողություն:

  Տպավորությունների ներքո քնած հավատացյալներն արդեն սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրը, մասնակիցը դարձան Սուրբ և Անմահ Պատարագին, ուր հնարավորություն ունեցան հաղորդվելու Տիրոջ մարմնին ու արյանը: Պատարագի ավարտից հետո՝ ուխտավորները ուղևորվեցին դեպի Ստեփանակերտ, Ամարաս ու Շուշի՝ ամենուր իրենց աղոթքը մրմնջալով ու խնդրելով՝ անառիկություն ու խաղաղություն մեր սահմանին:  Արդեն սեպտեմբերի 22-ը հրաժեշտի ու տունդարձի օր է: Ոգևորված էին բոլորը. Շատերն առաջին անգամ էին Արցախում ու մեծ  բաղձանքով վերադարձան՝ հույսով ու հավատով, որ անպայման կվերադառնան:

 

Հռիփսիմե Գալստյան

Դիտվել է 392
2016.09.23
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.