Ընթերցանություն
Գլխավոր>Լրագրության խմբակ>Հռիփսիմե Գալստյան> Հարբեցողություն. չարիք հասարակության համար

Հարբեցողություն. չարիք հասարակության համար

<<Գինին անառակության է մղում, հարբեցողությունը՝ թշնամության, և ով անձնատուր է լինում դրանց, իմաստուն չէ>> (Առ. Ի 1)

   Մեզանում առկա ամենատհաճ երևույթներից մեկի՝ հարբեցության մասին է մտորումներս, որ կուզեմ կիսվել: Դեպի հարբեցողություն տանող ճանապարհները տարբեր են. դժվարություններ, հաճույքի փնտրտուք, ինքնադրսևորման միջոց և այլն:  Փորձենք հասկանալ մեկ առ մեկ. Ապրում ենք մի կյանք, որտեղ դժվարություններ չլինել չեն կարող: Պետք է լավ հիշենք, որ մենք Ադամի սերունդն ենք, ով արգելված պտուղն ուտելով մեզ մեղքի մեջ գցեց, իսկ մեղավոր մարդիկ առանց դժվարությունների ապրել չեն կարող: Հետևաբար  դժվարությունները, որ մեր կյանքում հանդիպում են, բնական են: Հաջորդ կարևոր փաստը հիշելն է, որ Աստված երբևէ մեզ մեր կարողություններից վեր դժվարություններ չի տալիս: Եթե իմ կյանքում կա այս դժվարությունը, ուրեմն ես կարող եմ դա հաղթահարել, այլ խնդիր է, որ ես չգիտեմ ճանպարհը: Իսկ հաղթահարման ճանապարհը մեկն է. <<Ես եմ ճանապարհը և ճշմարտությունը և կյանքը. ոչ ոք չի գալիս Հոր մոտ, եթե ոչ ինձանով>> (Հովհ. 14:6): Պարզապես պետք է մեր առջև եղած բազում դժվարությունները որպես փորձություններ ընկալենք ու փորձենք դրանք հաղթահարենք մեր հավատքով, մեր Հոր օգնությամբ՝ հիշելով, որ <<Ո՛չ գողերը, ո՛չ բամբասողները, ո՛չ պոռնիկները, ո՛չ հարբեցողները Աստծո արքայությունը չեն ժառանգելու>> (Ա Կոր. Զ10):

     Հարբեցողության տանող մյուս  ճանապարհները հաճույքների փնտրտուքն ու ինքնադրսևորման կարիքն են: Դեռահաս տարիքում շատերն են տրվում խմիչքին՝ ինչ-որ մարդկանց, ինչ-որ բան ապացուցելու կամ մի քանի ժամ իրենց <<լավ զգալու>> համար: Շատ լավ, տրվեցինք ցանկություններին, մի քանի ժամ մեզ լավ զգացին, իսկ հետո՞...ավտովթարներ, ծեծկռտուքներ, մարդասպանություններ, պոռնկություն, ստեր, գողություններ, հիվանդություններ, գլխացավեր...անվերջ կարելի է թվել այս մեղքերը, որ արդյունքն են հարբեցողության, իսկ Պողոս առաքյալը նմանների համար ասում էր, որ <<Նրանց Աստվածն իրենց որովայնն է, և փռքը՝ իրենց ամոթը: Նրանք միայն երկրավոր բաների մասին են մտածում>>: Արդ. <<ՈՒ՞մ համար է վայը, ու՞մ համար է խռովությունը, ո՞չ արդյոք նրանցը, ովքեր տարվում են գինով, ովքեր նայում են, թե որտեղ գինարբուք կա>> (Առ. ԻԳ 29-30): Իսկ պե՞տք են մեզ այդ <<վայեր>>-ը, պե՞տք են այն ամեն չարիքները, որ ամենքս ենք մեզ համար հյուսում: Չէ՞ որ մենք ենք մեզ այն սարդոստայնը գցում, որում ապրում ենք: Ուրեմն, ինչու՞ խմիչքի փոխարեն չընդունենք Սուրբ Հաղորդություն, որ ավելի մեծ հաճուք կպատճառի, անա՛նց հաճույք, ո՛չ րոպեական, ինչու՞ խմիչք գնելու փոխարեն ողորմություն չտանք, ինչո՞ւ խմիչքի ազդեցության ներքո հայհոյելու կամ վիրավորելու փոխարեն մեր լեզվով չբուժենք դիմացինին կամ ինչու սպանելու, գողանալու փոխարեն կյանք չտանք նոր ծնունդի: Սուրբ գիրքն ու մեր սուրբ հայրերը՝ Հիսուս Քրիստոսի միջոցով մեզ ցույց են տվել ու տալիս ճշմարիտ ճանապարհը, այն ուղղակի պահել է անհրաժեշտ  մեր Տեր Հիսուս Քրիստոսով,  որին փառք հավիտյանս հավիտենից. ամեն:

Հռիփսիմե Գալստյան

 

Դիտվել է 258
2016.09.29
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.