Ընթերցանություն
Գլխավոր>Լրագրության խմբակ>Հռիփսիմե Գալստյան> Բարևներ Տերունակոխ Երուսաղեմից

Բարևներ Տերունակոխ Երուսաղեմից

    Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հայրական օրհնությամբ` ԱՀԹ Սուրբ Երրորդություն եկեղեցու համայնքի անդամներն ու էլի տարբեր ուխտավորներ, եկեղեցու հոգևոր հովիվ տեր Զենոն քահանա Բարսեղյանի առաջնորդությամբ, այժմ գտնվում են Տերունակոխ վայրերում:

            Կապ հաստատեցինք նրանց հետ և կարծես մեզ էլ փոխանցվեց սրտի այն թվթվոցը, որ ամեն պահ ապրում են մեր ուխտավոր հավատացյալներն ամեն մի կոթող, ամեն մի վար այցի ժամանակ:

Հավատացյալներից մեկը պատմեց, թե ինչպես է ինքը սիրահարվել Հարության տաճարին, թե ինչպես է մեր ուխտվորներին հաջողվել մենակ մնալ այդ սուրբ տաճարում, ուր Տիրոջ գերեզմանն է.

«Բազմության հոսքն այնքան շատ էր, որ նույնիսկ հույս չունեինք մոտենալու Տիրոջ գերեզմանին և շրջելու տաճրում: Բայց հանկարծ եկավ ժամը ութը: Բոլորին խնդրեցին դուրս գալ տաճարից, ու միայն մենք էինք, որ մնացինք: Աննկարագրելի էր, թե ինչպես էինք գժի պես վազում այս կողմից այն կողմ, համբուրում օրհնված քարերը, հիանում տեսարանով, կարծես աստվածային օրհնությունը մեզ վրա իջած լիներ»,- պատմում է Լյուդմիլա Գաբրիելյանը:

   Հավատացյալների փոխանցմամբ՝ թեպետ հայրենիքից շատ հեռու են, բայց կարծես իրենց տանը լինեն, այս զգացումն են անդադադար ունենում սրբացված վայրերում: Նրանք հասցրել են անգամ Սուրբ և Անմահ Պատարագի մասնակցել՝ հաղորդվելով Տիրոջ մարմնին ու արյանը, իսկ այս պահին պատրաստվում են ուղևորվել դեպի Սիոն, որտեղ գտնվում է Աստծո տաճարը և Դավիթ թագավորի ամրակուռ ապարանքը:

 Ասենք մեր ուխտավորներին՝ Ձեր ուխտն ի կատար ու սպասենք նոր տեղեկությունների Տիրոջով սրբացված վայրերից:

Հռիփսիմե Գալստյան

Դիտվել է 557
2016.10.04
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.