Ընթերցանություն
Գլխավոր>Լրագրության խմբակ>Հռիփսիմե Գալստյան> Ուխտագնացություն Արագածոտնի մարզ

Ուխտագնացություն Արագածոտնի մարզ

ԱՀԹ Սուրբ Երրորդություն եկեղեցու բարիկամքցիններն իրենց բարի կամքով,  Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հայրական օրհնությամբ`այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ուղևորվեցին Արագածոտնի մարզի եկեղեցիներ:

    Երիտասարդ ուխտավորներին առաջնորդում էր բարեշնորհ Նարեկ սարկավագ Պետրոսյանը: Սուրբ Երրորդություն եկեղեցու Երիտասրդաց միության համար սովորություն է յուրաքանչյուր ձեռնարկություն սկսել աղոթքով և ողջ ընթացքում աղոթական վիճակում մնալ: Այս անգամն էլ բացառություն չէր: Ավելացնում ենք նաև բարիկամքցիների բարձր տրամադրությունը ու ճամփան դեպի Աստված սկսված է: 

 Ճանապարհը հոգևոր երգերով ու աղոթքներով է անցնում: Ժամ չանցած արդեն Աշտարակի Սուրբ Գևորգ եկեղեցում ենք: <<Հայր մեր>> ու <<Տեր ողորմեա>> ենք ասում ու ընկնում առաջ՝ դեպի Սուրբ և Անմահ Պատարագի: Բարձունքում տեղակայված նորակառույց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պատարագիչ արժանապատիվ  տեր  Եղիշեն էր, ով մեծ ուրախությամբ դիմավորեց երիտասարդներին՝ իր քարոզում նշելով, որ երիտասարդների հենց այս օրն այցը պատահական չէր, այլ Աստծո կամքը, որովհետև 12 վարդապետների տոնին Սբ. Գրիգոր Լուավորիչ եկեղեցին չէր կարող դատարկ լինել: Իր քարոզում տեր հայրն առանձնացրեց Բարսեղ վարդապետին, ում գործած հրաշքների մասին էլ պատմեց ուխտավորներին: 

 Հաղորդվելով Տիրոջ մարմնին ու արյանը՝ երիտասարդները պատրաստվում էին շարժվել դեպի մյուս ուխտատեղի, բայց քանի որ եղանակը ցուրտ էր ու շատերը մրսում էին՝ եկեղեցու շուրջ մի մեծ շրջան բռնեցին և պար ու երգով հեռացան եկեղեցուց: 

Հաջորդ կանգառը 12-րդ դարի կառույց Սբ. Մարիանե եկեղեցին էր, որ երրորդ դարում ապրած սրբի անունով էր: Տեղի հոգևորականը ողջունեց երիտասարդներին՝ նշելով, թե իր համար չափազանց ուրախալի է, որ եկեղեցին երիտասարդանում է և իր շուրջ համախմբում այսպիսի հավատավոր երիտասարդների: Տեր հայրը ուխտավորներին  ծանոթացրեց Աշտարակի շրջանի Երիտասրդաց միության պատասխանատու, դպիր Խաչատուրի հետ, ով պատմեց իրենց միության գործունեության մասին, որի ընթացքում միասին համաձայնության եկան մշտապես համագործակցել ու շփվել երկու միություններով:

Խաչիկ դպիրի ուղեկցությամբ՝ երիտասարդները եղան նաև Սուրբ Կարմրավոր, Ծիրանավոր և Սպիտակավոր եկեղեցիներում՝ իրենց աղոթքը բարձրացնելով առ Աստված՝ Տիրոջ ողորմածության և պահպանության համար:

Երիտասարդները չսահմանափակվեցին միայն այս եկեղեցիներով, այլ այցելեցին նաև Օհանավաք՝ Սուրբ Կարապետ ե և Կարպի գյուղի ՍԲ. Աստվածածին եկեղեցիներ:

Արդեն տունդարձի ժամանակն էր ու ոգևորված երիտասարդները տուն դարձան՝ իրենց ուխտերի կատարման խնդրանքով: 

Թող ձեր աղոթքը լսելի լինի Բաարձրյալին, սիրելի՛ երիտասարդներ:

Հռիփսիմե Գալստյան

Դիտվել է 364
2016.10.22
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.