Ընթերցանություն
Գլխավոր>Լրագրության խմբակ>Հռիփսիմե Գալստյան> Սուրբ Երրորդություն եկեղեցու օծումից անցավ տասնմեկ տարի

Սուրբ Երրորդություն եկեղեցու օծումից անցավ տասնմեկ տարի

Եկեղեցին Հայկական, ծննդավայրն է հոգւոյս,
Ինչպես քարայր մ’ընդարձակ, պարզ ու խորհուրդ, մութ ու լոյս,
Իր գաւիթովն հիւրընկալ, իր լայն բեմով, ու հեռուն,
Կանգնած իր լուռ խորհանով, որ կարծես նաւ մ’է ծըփուն…

                                                                              (Ռ. Պատկանյան)

ԱՀԹ Սուրբ Երրորդություն եկեղեցու համայնքի համար նոյեմբերի 21-ը վերածվեց իսկական տոնախմբության: Լրացավ  Եկեղեցու օծման տասնմեկ տարին: Շուրջ տասնմեկ տարի գործում է Աստծո այս հոյակերտ տաճարը՝ մխիթարանքի և ուրախության տուն դառնալով շատերի համար: Եկեղեցու օրվան նվիրված միջոցառում էր կազմակերպվել դահլիճում, որտեղ իրենց համարներով ներկայացան եկեղեցու <<Մանկունք>> երգի և  <<Զվարթունքներ>> պարային խմբերը, ինչպես նաև Երիտասարդաց միության շնորհալի անդամներ: Օրհնության խոսքով հանդես եկավ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Պարթև քահանա Մուրադյանը, ով շնորհակալություն հայտնեց հավատացյալներին ներկայության համար և շեշտեց, որ եկեղեցին որպես կառույց ծաղկում է միայն իր շուրջ համախմբված հավատացյալների շնորհիվ, իսկ Սուրբ Երրորդություն եկեղեցին ծաղկման շրջանում է  հիմա: 

   Եկեղեցու օծմանը նվիրված Երիտասարդաց միության անդամներն անակնկալ էին պատրաստել՝ խաղաղության խորհդանիշ  աղունիկներ բերելով և այն դեպի երկինք բաց թողնելով: Աղունիկներն ի նշան հոգևոր մաքրության, ազատության և դեպի երկինք բաղձալի թռիչքի համար: 

  Նշենք, որ Սուրբ Երրորդություն եկեղեցին վեր է խոյացել երջանկահիշատակ ճարտարապետ Բաղդիկ Արզումանյանի նախագծով, ամերիկահայ ազգային բարերար Լուիզ Սիմոն-Մանուկյանի ֆինանսավորմամբ, պատասխանատու շինարարների շնորհիվ` ի դեմս Ալբերտ Եղիկյանի:

Սբ. Երրորդություն եկեղեցու շինարարական աշխատանքները սկսվել են 2001թ.-ից և տևել 4 տարի: Եկեղեցին նման է Զվարթնոց տաճարին: 2001թ. հունիսի 7-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի ձեռամբ կատարվել է եկեղեցու հիմնարկեքի, իսկ 2004 թ. նոյեմբերի 9-ին` խաչերի օծման արարողությունը: 2005թ. հոկտեմբերի 15-ին Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ օրհնվել է եկեղեցու մկրտության ավազանը: 2005թ. նոյեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կատարվել է Ս.Երրորդություն եկեղեցու օծման սրբազան արարողությունը: 

Դիտվել է 201
2016.11.22
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.