Ընթերցանություն
Գլխավոր>Քահանաներ> Տեր Պարթև քահանա Մուրադյան (հոգևոր հովիվ)

Տեր Պարթև քահանա Մուրադյան (հոգևոր հովիվ)

Տեր Պարթև (ավազանի անունը՝ Մեսրոպ) քահանա Մուրադյանը ծնվել է 1982թ. փետրվարի 18-ին Էջմիածնում: 1988-1998թթ. սովորել է Էջմիածնի թիվ 6 միջնակարգ դպրոցում: 1998-2007թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում: Ուսման ընթացքում` 2001-2003թթ. ծառայել է ազգային բանակում: 2006թ. ձեռամբ Տեր Փառեն եպիսկոպոս Ավետիքյանի ձեռնադրվել է սարկավագ: 2007թ. պաշտպանել է ավարտաճառ` «Շնորհք պատրիարք Գալուստյան» թեմայով: 2007-2008թթ. ծառայել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետությունում` որպես լուսարար: 2008-2010թթ. ծառայել է ՀՀ ազգային բանակում` որպես հոգևոր սպասավոր: 2010թ. հունիս-դեկտեմբեր ամիսներին ծառայել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատանը: 2010թ. հոկտեմբերի 31-ին ձեռամբ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա: 2010թ. դեկտեմբերից ծառայել է Արարատյան Հայրապետական թեմում` որպես Եռաբլուրի Ս. Վարդանանց նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ, 2014թ. հուլիսի 8-ին նշանակվել է առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու ծիսակատար քահանա, 20115թ. հունիսի 1-ին նշանակվել է Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցու ծիսկատար քահանա, իսկ 2016թ. հոկտեմբեր 13-ից  նշանակվել է Սբ. Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ: Ամուսնացած է ունի 2 զավակ:

Դիտվել է 196
2016.11.26
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.