Ընթերցանություն
Գլխավոր>Լրագրության խմբակ>Հռիփսիմե Գալստյան> Նորից մանկատան սաների հետ, նորից նրանց կողքին

Նորից մանկատան սաների հետ, նորից նրանց կողքին

 Հին ընկերներին մոռանալն, ասում են, լավ բան չէ, իսկ ԱՀԹ Սուրբ Երրրդություն եկեղեցու համայնքի համար անընդունելի արարք է: Այս գաղափարով առաջնորդվելով՝ Սուրբ Երրորդության համայնքը կրկին Խարբերդի մասնագիտացված մանկատան սաների հետ ու նրանց կողքին էր:  

 Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հայրական օրհնությամբ և եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարթև քահանա Մուրադյանի նախաձեռնությամբ՝ մանկատան սաները ևս մեկ անգամ այցելություն ունեցան ԱՀԹ Սուրբ Երրորդություն եկեղեցի: Նախքան եկեղեցի գալը՝ փոքրիկները մանկատան աշխատակիցների ուղեկցությաբ եղան <<Հայաստան>> կինոթատրոնում, դիտեցին մուլտֆիլմ, որից հետո եկան եկեղեցի, որտեղ իրենց արդեն սպասում էր խաղավար Թիթիզիկը, ով ուրախ ժամանց պարգևեց երեխաներին: 
   Երգ ու պարով, խաղով անցավ եկեղեցու համայնքի անդամների և մանկատան սաների հանդիպումը: Առավել ոգևորված էին Երիտասարդաց միության այն անդամները, որոնք իրենց սանիկներին հանդիպեցին: Չէ՞ որ, այս համագործակցության արդյունքում մանկատան բազմաթիվ սաներ մկրտվել են Սուրբ Երրորդություն եկեղեցում, իսկ նրանց կնքահայրերը հենց Միության անդամներն են դարձել: 
  Բազմաթիվ անակնկալների հետ մեկտեղ երեխները նաև նվեր խաղալիքներ ստացան և համայնքի խոստումը, որ Ամանորին Ձմեռ պապն անպայման նվերներով այցելելու է իրենց: Դե իսկ հանդիպման ավարտին համայնքի անդամներն ու մանկատան սաները ջերմ գրկախառնություններ ունեցան՝ խոստումով անպայման կրկին հանդիպել: 

  Նշենք, որ Սուրբ Երրորդություն եկեղեցին արդեն երկար ամսիներ է` իր հոգածության ներքո է պահում Խարբերդի մասնագիտացված մանկատան սաներին` կազմակերպելով այցեր «Հայաստան» կինոթատրոն, ինչպես նաև եկեղեցու անդամների հաճախ այցելություններ դեպի մանկատուն:

Տեղեկացնենք, որ Խարբերդի մասնագիտացված մանկատունն ունի մոտ 300 սան: Այստեղ ապրում են ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաներ ու երիտասարդներ, որոնցից շատերը մշտական խնամքի, հոգատարության և միջամտության կարիք ունեն առօրյա կյանքի բոլոր բնագավառներում: 

 

Հռիփսիմե Գալստյան

Դիտվել է 342
2016.12.04
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.