Ընթերցանություն

<<Ե՞ս>>

     <<Ես արեցի դա...>>, <<Իմ շնորհիվ է...>>, <<Ե՛ս, ե՛ս >> ...

  Նկատե՞լ ես՝ ինչքա՜ն շատ ես այս արտահայտություններն օգտագործում: Նկատե՞լ ես, ինչքան է կյանքումդ կարևորվում ես-դ... նկատեցի՞ր: Մենք ապրում ենք եսամոլության ժամանակներում, ես-ով ենք  ընթանում միայն ու չենք էլ հասկանում, որ ինքներս մեր ես-ը դարձնում ենք մեզ կուռք: Այնինչ, ամեն բան աշխարհում Աստծով է, <<Նա է Ալֆան և Օմեգան (սկիզբը և վերջը) նա որ Է, որ Էր և որ գալու Է>>:   Քո մտածումները, քո աշխատանքը, քո արած ամեն քայլը Աստծո շնորհիվ է, Նրանով, Նա է քեզ ուժ տալիս առաջ ընթանալու, հաջողության հասնելու, Նրա բացակայությունը քո կյանքում այն կվերածի քաոսի, մի իսկական դժոխքի, խորհի՛ր այս մասին: Տիրոջո՛վ, միայն նրանով է ամեն բան ու ամեն ինչ:

<<Ինձ նայեք երկրի ծայրերից, և պիտի գտնեք ձեր փրկությունը>> (Ես. Խե. 22),- հուշում է մեզ Տերը, ուրեմն հավատարիմ մնանք այս խոսքին, որ գտնենք մեր փրկությունը: Ամեն:

 Հռիփսիմե Գալստյան

Դիտվել է 281
2016.12.10
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.