Ընթերցանություն
Գլխավոր>Լրագրության խմբակ>Հռիփսիմե Գալստյան> <<Խոնարհում զինվորին>>. <<Մանկունք>> երգչախմբի համերգը

<<Խոնարհում զինվորին>>. <<Մանկունք>> երգչախմբի համերգը

ԱՀԹ  Սուրբ Երրորդություն եկեղեցու դահլիճում դեկտեմբերի 22-ը նշանավորվեց կարևոր իրադարձությամբ: Եկեղեցու <<Մանկունք>> երգչախումը Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հայրական օրհնությամբ ներկայացավ մենահամերգով:

  Համերգը նվիրված էր 1915թ-ի եղեռնագործության նահատակների և մերօրյա քառօրյա պատերազմում զոհված հերոս տղաների հիշատակին: Այն կրում էր <<Խոնարհում զինվորին>> խորագիրը:

  Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Պարթև քահանա Մուրադյանի հետ միասնական աղոթքով և տեր հոր օրհնությամբ սկսվեց միջոցառումը, որը զարմացրեց և հիացրեց ներկա բոլոր հյուրերին: Ոգևորող էր փոքրիկների հոգևոր կատարումները և վերջում որպես ուղերձ հնչող <<Ապրել խաղաղ>> երգը: Երգացանկը բազմաժանր էր: Մանկունքները երգեցին ինչպես հոգևոր, այնպես էլ աշխարհիկ և ժողովրդական երգեր:

  Համերգի ավարտին արժանապատիվ տեր հայրը չթաքցրեց իր հուզմունքն ու հիացումը՝ շնորհակալություն հայտնելով խմբի գեղարվեստական ղեկավար Նարինե Հայրապետյանին և բոլոր երգող երեխաներին, ինչպես նաև տեր հայրը հայտնեց ներկաներին, որ <<Մանկունք>> երգչախումբը աշնան ավարտին ևս մեկ մենահամերգ կունենա, բայց արդեն  ավելի մեծ բեմում:

                                     

                                                                                                                                                                                                                Հռիփսիմե Գալստյան 

 

Դիտվել է 257
2016.12.24
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.