Ընթերցանություն
Գլխավոր>Լրագրության խմբակ>Հռիփսիմե Գալստյան> Երիտասարդաց միության հաշվետու համերգ

Երիտասարդաց միության հաշվետու համերգ

   Ի Քրիստոս համախմբված, ի Քրիստոս ընթացող ԱՀԹ Սուրբ Երրորդություն եկեղեցու Երիտասարդաց միությունը հաշվետու համերգով տոնեց իր համախմբվածության, իր` Քրիստոսով մեկ լինելու օրը: Միության անդամներն անդրադարձ կատարեցին մեկ տարվա ընթացքում իրենց կատարածին, ապրածին ու ևս մեկ անգամ համոզվեցին, որ քանի դեռ Քրիստոսի լույսը կա իրենց մեջ, Բարի կամքն իր բարի գործերով պիտի շարունակի գործունեությունը:
   Հաշվետու համերգին օրհնության խոսքով հանդես եկավ Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարթև քահանա Մուրադյանը, ով իր գոհունակությունը հայտնեց միության աշխատանքների համար ու խնդրեց այդ ամենի պահպանումը: 
Գունագեղ, ուրախ համարներ, պարեր ու երգեր, ասմունք ու բեմականացումներ, անսպառ հումոր ու բազում ժպիտներ: ՈՒրախությամբ էր լեցուն Երիտասարդաց միության օրը, ամենքի դեմքին ժպիտն ու հրճվանքն էր, օրը գնահատանքի ու օրը ի Քրիստոս աշխատանքի ամփոփման: 
  Հավարտ համերգի` միության անդամները կտրեցին տոնական տորթը, որ Միության լոգոյով էր պատրաստված ու համեղ սեղանի սուրճ, մի բաժակ գինով շնորհավորեցին գալիք Ամանորը և խոստացան միության գործերի ակտիվ շարունակություն:
 

Հռիփսիմե Գալստյան

Դիտվել է 222
2016.12.27
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.