Ընթերցանություն

Ամանորյա տոնախմբություն

    ԱՀԹ Սուրբ Երրորդություն եկեղեցում Ամանորյա տոնախմբությունները շարունակվում են: Այս անգամ արդեն հերթը Կիրակնօրյա վարժարանի փոքրիկներինն է: Ուրախ տրամադրությամբ, լայն ժպիտներով փոքրիկները բարձրանում են բեմ ու կատարում իրենց խրատական բեմականացումը: Իսկապես որ, փոքրիկներից անվերջ կարելի է սովորել: 
  Վարժարանի միջոցառման ընթացքում օրհնության խոսքով է հանդես գալիս Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ տեր Պարթև քահանա Մուրադյանը, ով շեշտում է, որ Աստծո լույսը, որ ունեն այս փոքրիկները, նույնիսկ բեմից փոխանցվում է ամենքիս ու վարակում իր ջերմությամբ: Տեր հայրը ամենքին նաև բարի ու խաղաղ ընթացք է մաղթում իրենց առջև բացվող նոր կյանքի շեմին:
    Կիրակնօրյա վարժարանի տոնախմբությանն այս անգամ ներկա էր նաև Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը, ով Աստծո օրհնությունը փոխանցեց ներկաներին և բազում նվերներ բաշխեց փոքրիկներին:

 Թվում էր, թե միջոցառումն ավարտված է ու կարելի է հեռանալ դահլիճից, բայց... ա'յ քեզ անակնկալ... մեկ էլ հո'պ, ներս է մտնում խաղավար Թիթիզիկը ու մի լավ տոն պարգևում փոքրիկներին: Էլ երգ ու պար, էլ խա'ղ, ասմու'նք, միայն Ձմեռ պապն էր պակասում, նա էլ իր թոռնիկ Ձյունանուշիկի հետ սպասացնել չի տալիս: Մեկ էլ լսվումէ Ձմեռ պապի բարձր ձայնը: Մի իսկական ոգևորություն է տիրում դահլիճում: Ջերմ գրկախառնումներով ու նվերներով փոքրիկները ստացված են համարում իրենց օրը և ուրախ ու զվարթ հեռանում իրենց օջախները:


Հռիփսիմե Գալստյան

 

 

Դիտվել է 223
2016.12.27
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.