Ընթերցանություն
Գլխավոր> Իսկ ինչն է ոչ ունայն

Իսկ ինչն է ոչ ունայն

Ունայնութիւն ունայնութեանց, - ասաց Ժողովողը, - ունայնութիւն ունայնութեանց. ամէն ինչ  ունայն է։ Հենց այսպես սկսում է հին ուխտի իմաստասիրական՝Ժողովողի գիրքը: Այն, ի տարբերություն Սողոմոնի առակների, Սիրաքի իմաստության և Հոբի գրքի ներկայացնում է Սիրաքի իմաստության և Հոբի գրքի, ներկայացնում է ապրելու իմաստի դատարկությունը և երջանկության անկայուն լինելը: Իր  կյանքի երկար տարիների փորձառության արդյունքում նա գալիս է այն եզրահանգմանը, որ այն ամենը, ինչ մենք նախաձեռնում ենք ինքներս մեզ համար (ուսում, հարստություն, պատիվ, աշխատանք, ընտանիք, վայելքներ,  սերունդներ և իմաստություն), ամենքը անցողիկ են և անկայուն: Եվ դա նորություն չէ, մանավանդ տարեց մարդկանց համար, որոնք իրենց կյանքը արդեն ապրել են և միևնույն է իրենց սիրտը մնացել է չհագեցած այն ամենից, ինչից նրանք ճաշակեցին: Եվ հենց այսպես Ժողովողը իր գրքի բոլոր կետերով նշում է կյանքի բոլոր դիպվածները և կոչում դրանք ունայն և դատարկ, անգամ իսկ շատ գիրք կարդալը:

            Առաջին հայացքից կարող է շատերիս համար  անհասկանալի լինել, բայց երբ այն դիտարկենք ըստ Ժողովողի ապրած ժամանակշրջանի և նրա ապրած կյանքի փորձառության, գուցե շատ ավելի պարզ կլինի: Եվ այս ամենը ողջ Քրիստոնեության բուն գաղափարախոսությունն է երկրավոր կյանքի սահմանափակության մասին: Մենք ինքներս շատ լավ գիտենք, թե այս գրքի  խորիմաստությունը և թե նրա ամեն մի տողը, ուղղակի մենք ինքներս թաքցնում ենք մեզանից այն փաստը, որ մեր բոլոր գործերը անցողիկ են և ոչ կայուն: Բայց նաև պետք է զգույշ լինել գրքի թյուրըմբռնումից, չմտածել այն մասին, թե մեզ բնավ պետք չէ աշխատել,սովորել, ընտանիք կազմել, վայելել կյանքի պարկեշտ բարիքները և ընթերցել գրքեր, այլ գիտակցել, որ կգա մի ժամանակ, երբ մենք այդ ամենից լիովին հոգնած կլինենք և մեր հոգին կփնտրի այն ինչը ունայն չէ: Երիտասարդներիս համար խորթ է նաև այնքանով, որ մենք դեռ շատ բաներ չենք ճաշակել կյանքում և դեռ սպասում ենք նոր դիպվածներին: Լավ, այս դեպքում ուր մնաց այն պատասխանը, թե ինչը ունայն չէ, և ինչում է կյանքի իմաստը: Նախ ասենք, թե ինչ վերաբերվում է շատ գիրք ունենալուն և ընթերացանությանը, Ժողովողը այստեղ նշում է, որ ամեն գիտելիք մեզ վրա նոր պատասխատվություն է, քանզի Աստված պահանջում է այքան, ինչքան մեզ տրված է: Իսկ կյանքի ոչ ունայն կողմերը մեզ համար բացահայտում և լրացնում են Աստվածաշնչի մյուս գրքերը: Հենց Ավետարաններում մենք ճաշակում ենք մեր Տիրոջ կողմից արտասանված կյանքի խոսքերը, որտեղ Տերը մեզ չի ասում, թե ամեն բան ունայն է, բայց և այնպես մեզ համար բացում է այս երկրավոր կյանքի ոչ ունայն կողմերը, որը բարեգործությունն է, կյանքը աղթոքով լցնելը, ամեն բանում գոհանալը Աստծուց, միշտ պատրաստ լինելը Նրա գալուստին և ապրելը կյանքը այնպես, ինչպես կապրեինք Աստծո ներկայությամբ: Այսպիսով, Ժողովողի իմաստությունը ընթերցելուց հիշենք, որ այն Աստվածաշնչի միակ գիրքը չէ, և մեզ չի սովորեցնում կյանքը չապրել,այլ ապրել այն Աստծո ներկայությամբ, որը էլ ավելի քաղցրություն կտա այն ամենին, ինչը անում ենք մեր ամբողջ օրվա ընթացքում: Եվ գրքի բուն իմաստը ավելի պարզ դարձնելու համար հոդվածը ավարտենք գրքի վերջաբանով.

<<Եւ ահա լսի՛ր իմ բոլոր խօսքերի վերջաբանը. վախեցի՛ր Աստծուց եւ պահի՛ր նրա պատուիրանները. ահա այս է մարդն ամբողջովին, որովհետեւ Աստուած պիտի բոլոր արարածների դատաստանն անի նրանց կատարած բոլոր թաքուն գործերի համար՝ լինեն դրանք չար թէ բարի>>։

 

Հրաչ Բեգլարյան

Դիտվել է 235
2017.01.08
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.