Ընթերցանություն
Գլխավոր> Հունվար 13. Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոն

Հունվար 13. Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոն

Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցին հունվարի 13-ին՝ Սուրբ Ծննդյան ութերորդ օրը նշում է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Անվանակոչության օրը:

«Եվ երբ ութ օրերը լրացան, և Նա թլփատվեց, Նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չէր հղացվել մոր որովայնում» (Ղուկաս 2:21): Հիրավի կարևոր օր ամեն հավատացյալի համար: Տոնին հիշատակվում է, թե ինչպես Հովսեփն ու Մարիամը մանուկ Հիսուսին տարան տաճար, թլփատել տվեցին և անվանակոչեցին Հիսուս, որ եբրայերեն նշանակում է Փրկիչ, իսկ Քրիստոս անունը հունարեն նշանակում է Օծյալ Տեր:

Մեր Տերը՝ Փրկիչ Հիսուս Քրիստոս, լույս աշխարհ եկավ մարդկությանը մաքրելու մի շարք մեղքերից, որոնց մեջ թաթախված էր ամեն շնչող էակ ու իր թլպատությամբ կարևորեց մկրտության, իսկ անվանակոչությամբ՝ անուն ունենալու խորհուրդները: Ուստի, մենք՝ որպես քրիստոնյաներ, պետք է կարևորենք, թե ինչ անուն է կրում մեր զավակը և անպատճառ մկրտենք նրանց՝ մաքրելու ադամական մեղքից ու Տիրոջ զավակ շնորհելու համար: Այս օրը Հայաստանյաց եկեղեցիներում մատուցվում է Սուրբ և Անմահ Պատարագ՝ ի հիշատակություն Փրկչի անվանակոչությանը: Մեզ մնում է մասնակիցը լինել Սուրբ Պատարագին և հաղորդ դառնալ Փրկչի մարմնին ու արյանը:

Դիտվել է 188
2017.01.13
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.