Ընթերցանություն
Գլխավոր>Լրագրության խմբակ>Հռիփսիմե Գալստյան> Հովհհանես Մկրտչի ծնունդը. փետրվար 14

Հովհհանես Մկրտչի ծնունդը. փետրվար 14

    Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնի հաջորդ օրը՝ փետրվարի 14-ին,   Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հովհաննես Մկրտչի ծննդյան օրը:

 «Կար մի մարդ` Աստծուց ուղարկված, նրա անունը` Հովհաննես: Սա եկավ իբրև վկա, որպեսզի վկայի Լույսի մասին, և որպեսզի բոլորն էլ հավատան նրա միջոցով: Նա Լույսը չէր, այլ եկել էր, որ վկայի Լույսի մասին» (Հովհ. 1:6-8):

Հովհաննեսը, որ հավատավոր Զաքարիայի և Եղիսաբեթի որդին էր, ծնվեց ծնողների ծերության ժամանակ: Զաքարիայի աղոթը լսելի եղավ Տիրոջը և Եղիսաբեթը, որ ամուլ էր, հղիացավ ու ծնեց Սուրբ Հոգով լցված Հովհաննեսին:

Երբ խոստման համաձայն մանուկը ծնվեց, և ութերորդ օրը նրան տարան թլփատության, Զաքարիան, ով համրացել էր հրեշտակի խոսքին կասկածելու պատճառով, հրաշքով սկսեց խոսել:

 Ավետարանիչը վկայում է, որ երբ Աստվածամայր Մարիամն այցելում է Եղիսաբեթին, վերջինս, լցվելով Սուրբ Հոգով, բացականչում է. «Որտեղի՞ց ինձ այս ուրախությունը, որ իմ Տիրոջ մայրը ինձ մոտ գա, որովհետև ահավասիկ, երբ քո ողջույնի ձայնը հասավ իմ ականջին, մանուկը ցնծալով խաղաց իմ որովայնում» (Ղուկ. 1:43-44): 


Նա ծնվեց, որ շատերին դարձնի դեպի իրենց Տիրոջը` Աստծուն, ծնվեց, որ «Հայրերի սրտերը որդիներին դարձնի, ու անհնազանդներին` արդարների իմաստությանը` Տիրոջ համար պատրաստ մի ժողովուրդ կազմելու», ծնվեց, որ իրականանա Եսայի մարգարեի խոսքերը.
                      «Ահա ես իմ պատգամաբերին եմ ուղարկում քո առջևից,
                       որ կպատրաստի քո ճանապարհը:
                      Անապատում կանչողի ձայնն է.
                      Պատրաստեք Տիրոջ ճանապարհը
                      և հարթեք նրա շավիղները » (Մարկոս 1:2-3):
Հովհաննեսը Հորդանան գետում մկրտում էր մարդկանց և քարոզում ապաշխարության մկրտություն` մեղքերի թողության համար: Նա ասում էր. «Ինձնից հետո գալիս է ավելի հզոր մեկը, որի առաջ խոնարհվելով` նրա կոշիկների կապերն անգամ արձակելու արժանի չեմ: Ես ձեզ ջրով մկրտեցի, բայց նա ձեզ Սուրբ Հոգով կմկրտի» (Մարկոս 1:7):
Հեշտ ու պարզ չի եղել Հովհաննես Մկրտչի կյանքը: Հետագայում նրան տեսնում ենք բանտարկված` Հերովդես չորրորդապետի կողմից, իսկ հետո նաև գլխատված` կնոջ ոխի պատճառով (Մարկոս 6:14-29):
Հովհաննես Մկրտիչը համարվում է ամենամեծ բարեխոսներից մեկը  և  Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ամեն տարի, հունվար ամսին նշում է համայն մարդկության պատգամաբերի ծնունդը:  

 

Հռիփսիմե Գալստյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դիտվել է 172
2017.01.14
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.