Ընթերցանություն
Գլխավոր> Սբ. Հովհաննեսի ծնունդը` Սբ. Հովհաննեսում. ուխտագնացություն

Սբ. Հովհաննեսի ծնունդը` Սբ. Հովհաննեսում. ուխտագնացություն

    Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հայրական օրհնությամբ` Սուրբ Երրորդություն եկեղեցու Երիտասարդաց միությունը` հոգևոր հովիվ Տեր Պարթև քահանա Մուրադյանի առաջնորդությամբ ուխտագնացություն կատարեց Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցի: Օրը պատահական չէր ընտրված` փետրվարի 14-ին,   Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հովհաննես Մկրտչի ծննդյան օրը:

    Միության անդամները մասնակիցը եղան Սուրբ և Անմահ Պատարագին, հաղորդվեցին Տիրոջ մարնին ու արյանը և ունկդնիրը եղան պատարագիչ Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ Հայ Համայնքի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Տիրատուր քահանա Սարդարյանի քարոզին, որի ընթացքում տեր հայրը հանգամանորեն պատմեց Սբ. Կարապետի մասին և ուղղորդեց  նմանվել նրան:
 Սուրբ Պատարագի ավարտին` Երիտասարդաց միության անդամները  շուրջպար բռնեցին եկեղեցու շուրջը և մեծ խնդությամբ լիարժեք ու անմոռանալի դարձրին իրենց ուխտագնացությունը:  
  Հիշեցնենք, որ Հովհաննես Մկրտիչը համարվում է ամենամեծ բարեխոսներից մեկը  և  Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ամեն տարի, հունվար ամսին նշում է համայն մարդկության պատգամաբերի ծնունդը:  
Հովհաննեսը, որ հավատավոր Զաքարիայի և Եղիսաբեթի որդին էր, ծնվեց ծնողների ծերության ժամանակ: Զաքարիայի աղոթը լսելի եղավ Տիրոջը և Եղիսաբեթը, որ ամուլ էր, հղիացավ ու ծնեց Սուրբ Հոգով լցված Հովհաննեսին:


  Նա ծնվեց, որ շատերին դարձնի դեպի իրենց Տիրոջը` Աստծուն, ծնվեց, որ «Հայրերի սրտերը որդիներին դարձնի, ու անհնազանդներին` արդարների իմաստությանը` Տիրոջ համար պատրաստ մի ժողովուրդ կազմելու», ծնվեց, որ իրականանա Եսայի մարգարեի խոսքերը.
                      «Ահա ես իմ պատգամաբերին եմ ուղարկում քո առջևից,
                       որ կպատրաստի քո ճանապարհը:
                      Անապատում կանչողի ձայնն է.
                      Պատրաստե’ք Տիրոջ ճանապարհը
                      և հարթեք նրա շավիղները » (Մարկոս 1:2-3):
 

Հռիփսիմե Գալստյան

Դիտվել է 214
2017.01.15
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.