Ընթերցանություն
Գլխավոր> Հոգևոր ճամփորդություն դեպի Էջմիածին

Հոգևոր ճամփորդություն դեպի Էջմիածին

Աստծուն ավելի մոտ լինելու, սրբավայրերին հաղորդ լինելու մեծ ձգտումով`  ԱՀԹ Սուրբ Երրորդություն եկեղեցու համայնքի մի խումբ հավատացյալները ևս մեկ հոգևոր ճամփորդություն ունեցան:  

       Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հայրական օրհնությամբ և Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր սպասավոր Վահե սարկավագ Հովհաննիսյանի առաջնորդությամբ` հավատացյալներն ուղևորվեցին դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Մինչ Քրիստոսի լույսի հանգրվանը հասնելը, հավատացյալները կանգ առան Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե և Սուրբ Շողակաթ եկեղեցիներում` աղոթքով  սրբերի բարեխոսությունը խնդրելով Հայաստան աշխարհի խաղաղության համար:
         Երեք սրբատեղիներում աղոթքից հետո չլինել Մայր Աթոռում հնարավոր իսկ չէ: Լույս տաճարում հավատացյալները մասնակիցը եղան Քրիստոսի խաչից իջեցմանը և թաղմանը նվիրված Երեկոյան ժամերգությանը: Հենց այս ժամին է, որ քրիստոնյան Աստծուց խաղաղ գիշեր և հանգիստ քուն է խնդրում ամեն մարդու համար: Մեր հավատացյալներն, իհարկե, ամենի հետ մեկտեղ ուխտերի կատարում են խնդրում Ամենաբարձրյալ Հորից:

 ՈՒխտդ ի կատար, սիրելի հավատավոր ուխտավոր:

Հռիփսիմե Գալստյան

Դիտվել է 208
2017.01.15
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.