Ընթերցանություն
Գլխավոր>Լրագրության խմբակ>Հռիփսիմե Գալստյան> Աստվածորդին մուտք գործեց ևս երեք բնակարան

Աստվածորդին մուտք գործեց ևս երեք բնակարան

  Փրկչի կողմից հիմնադրված տնօրհնեքի արարողությունն այսօր էլ ընդունված ու կարևոր է բազմաթիվ հավատացյալների համար: Խորհուրդի կրողն էին Մեր Տեր Հիսուսի Քրիստոսի առաքյալները, ովքեր հետևելով Տիրոջ օրինակին, օրհնելու համար այցելում էին հավատացյալների տները: Այս արարողության կարևորության գիտակցումն ունենալով ՝ ԱՀԹ Սուրբ Երրորդություն եկեղեցու Երիտասարդաց միության անդամները նույնպես նախաձեռնեցին տնօրհնեքներ: Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարթև քահանա Մուրադյանի օրհնությամբ՝  երեք երիտասարդների տներում նույնպես կայացավ այս բարեպաշտական արարողությունը՝ ի պահպանում տան և նրա անդամների: 
   Իվետայի, Գոռի և Նորայրի ուրախությանը չափ ու սահման չկա. մի բան լավ գիտեն՝ այս արարողությամբ Աստվածորդին մուտք է գործում իրենց տները, և ապա, ի դեմս օրհնված նշխարի, այդտեղ մշտապես մնալով պահապան լինում տան բոլոր անդամներին:  Երիտասարդաց միության այս նախաձեռնությունը ոգևորեց միության բոլոր անդամներին, ուստի, այն շարունակական բնույթ է կրելու՝ ցանկությամբ վարակելով նաև այլ հավատացյալների:

   

Հռիփսիմե Գալստյան

 

Դիտվել է 241
2017.01.18
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.