Ընթերցանություն

<<Սուրբ Ծննդյան պատարագ>>

Խորհուրդ խորհին, անհաս, անսկիզբն, որ զարդարեցեր զվերին պետութիւնդ... 

Սուրբ Պատարագի խորհուրդը սկսված է, բայց պատարագիչ չկա. սա <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի հեղինակային կրթական ծրագրի համերգ-ներկայացում է, որ մեզ իրական Պատարագ է հիշեցնում: Մտովի կրկնում ես բառերն ու ողջ ընթացքում մնում աղոթական վիճակում:

  ԱՀԹ Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Պարթև քահանա Մուրադյանի  ներկայությունն համերգին, ինչ խոսք, հոգևոր խորհրդի մի մասն էր կազմում: Տեր հայրն օրհնությամբ հանդես եկավ և  սեբաստացիների հետ մեկտեղ հաղորդը ու մասնակիցը եղավ <<Սուրբ Ծննդյան պատարագի>>: 

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի <<Սեբաստիա>> համերգասրահը լեփ-լեցուն էր: Ողջ ընթացքը մեզ տեղափողում էր դեպ եկեղեցի, դեպ աստվածային խոհեր ու մտորումներ: Սեբաստացի կրթահամալիրն իր սովորող-սովորեցնողով իսկական մասնակիցն էր Պատարագի, իսկ ինչ պատարագ, առանց սրբազան օրհնության: Տեր Պարթև քահանան ինչպես ողջունեց ծրագիրն ու իրականացումը, այնպես էլ հայրական օրհնությունը տվեց ներկաներին Հոր և Որդու և Սուրբ հոգու անունով: 
  Տոնական օրվա ընթացքին ներկաները ունկնդիր եղան Կոմիտասի «Մարմին տերունական», Նարեկացու «Հավուն հավուն» երգերին, ինչպես նաև «Սուրբ Աստված» ,«Տէր ողորմեա», «Քրիստոս ծնավ և հայտնեցավ» շարականներին և այլ հոգևոր կատարումների: 

Հռիփսիմե Գալստյան

Դիտվել է 229
2017.01.19
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.