Ընթերցանություն
Գլխավոր> Հավատքիդ նման անսասան եղիր, հա՛յ զինվոր դու քաջ

Հավատքիդ նման անսասան եղիր, հա՛յ զինվոր դու քաջ

Փառքի, ոգեկոչումի, դժվարությունների և մարտունակության, քաջության 25 տարի:   «Պաշտպանության նախարարության» մասին որոշումն իսկապես պատմական ու հավատքի նման անհրաժեշտ եղավ ամենքիս համար: Հայոց բանակը ստեղծվեց օրհասական ու ծանր օրերին, բայց ինչպես  լույսը խավարում, այնպես էլ բանակաը փրկարար եղավ հայ ազգի համար: Առ այսօր, ամեն շունչդ ամենքիս շունչն է, հա՛յ զինվոր, ամեն ժպիտդ  ու ամեն տխրությունդ քոնն ու մերն է հավասարապես: Դու մերն ես, ինչպես ուրիշ ոչ ոք: Բայց առաջին հերթին դու Աստծունն ես, ինչպես ուրիշ  ոչ ոք: Ուստի, կյանքդ երկրային է, թե երկնային, մեկ է՝ Աստծով է ու Նրա կամքով:
   Մեր ամենօրյա աղոթքում միշտ առկա ես, հա՛յ զինվոր,  քո    

 լինելիությունը ազգիդ զարկերակն է, ապրելու գրավականը: Քսանհինգամյա քո պատմությամբ ապացուցել ես, որ թափված անմեղ արյունն իզուր չի եղել. այսօր ամենամարտունակն ես ողջ տարածաշրջանում: Այսօր էլ վերելքներդ ավելանում են, տա Աստված, վայրէջք չունենաս: Ընկածներն արդեն սրբագրել են իրենց և պետք չունեն փառքի, բաց նրանց հիշելն ու մեզ ավանդած գործը շարունակելը մե´զ է հարկավոր, սիրելի՛ զինվոր:
  Թող խաչդ այն պատվարը լինի, որ հեռու պահի քեզ փորձանքներից:

Շնորհավո~ր տոնդ, Հայոց բանակ, քեզ հարատևում, քեզ նորանոր ձեռքբերումներ, մշտական մարտունակություն, անզոհ ու խաղաղ սահման:Թող ուժդ անսպառ լինի, հայրենասիրությունդ ու հավատդ` անսասան:

 

Հռիփսիմե Գալստյան

Դիտվել է 139
2017.01.28
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.