Աղոթել և աշխատել
Ձկնորսը նավակով մի մարդու էր տեղափոխում։ ՈՒղևորը շտապեցնում էր ձկնորսին.
-Ավելի արա՛գ, ուշանում եմ աշխատանքից։
Հանկարծ նա տեսավ, որ թիակներից մեկի վրա գրված է` «աղոթի՛ր», մյուսի վրա` «աշխատի՛ր»։
-Ինչի՞ համար է այդպես գրված,- հարցրեց նա։
-Հիշողության,- պատասխանեց ձկնորսը։- Որ չմոռանամ և՛ աղոթել, և՛ աշխատել։
-Դե՛, աշխատել, հասկանալի է, բոլորին է պետք, իսկ աղոթե՜լ,- մարդը թափահարեց ձեռքը,- պարտադիր չէ։ Ոչ մեկին պետք չէ, ինչո՞ւ ժամանակ կորցնել։
-Պետք չէ՞,- հարցրեց ձկնորսն ու ջրից հանեց «աղոթի՛ր» մակագրությունով թիակը և սկսեց թիավարել մի թիակով։ Նավակը պտտվեց տեղում։
-Տեսնո՞ւմ ես, ինչի նման է աշխատանքն առանց աղոթքի։ Պտտվում ենք մի տեղում, և ոչ մի շարժում դեպի առաջ։
Հետևաբար, կյանքի փոթորկոտ ծովում հաջողությամբ լողալու համար հարկավոր է ամուր բռնել երկու թիակն էլ, այսինքն` աղոթել ու աշխատել։