Ընթերցանություն
Գլխավոր> Սիրո տոն Սուրբ երրորդություն եկեղեցու դահլիճում

Սիրո տոն Սուրբ երրորդություն եկեղեցու դահլիճում

    ԱՀԹ Սուրբ Երրորդություն եկեղեցու դահլիճն այսօր կրկին սիրառատ ու սիրաշատ էր: Սուրբ Սարգսի օրվան ընդառաջ՝  Երիտասարդաց միության անդամների նախաձեռնությամբ հավատացյալները ներկա եղան մի իսկական սիրո տոնի: Տոն, որ բոլորինն էր, տոն, որ Աստծուց տրված  ամենակարևոր խորհուրդն ուներ՝ սիրել միմյանց: Ներդաշնակ զգացումներ, վառվող մոմեր, խավարում կարդացվող գրական ստեղծագործություններ: Պոեզիայի երեկոյին Միության անդամներն ընթերցում էին իրենց իսկ տարեկցի՝ Կարինե Ավագյանի ստեղծագործությունները: Կարինեի համար անակնկալ էր միջոցառումը և պատահական չէին արցունքները, որ գլոր-գլոր ընկնում էին ողջ երեկոյի ընթացքում: Սիրաշատ օրվա ավարտին՝ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարթև քահանա Մուրադյանը օրհնեց ներկաներին ու ևս մեկ անգամ աստվածային պարգևը՝ սերը պահելու և կատարելագործելու  խորհուրդը տվեց ամենքին:

 

Հռիփսիմե Գալստյան

Դիտվել է 308
2017.02.09
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.