Ընթերցանություն
Գլխավոր> Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոն՝ Տյառնընդառաջը

Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոն՝ Տյառնընդառաջը

Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը,  Հայ Առաքելական Եկեղեցին մեծ շուքով է նշում ամեն տարի: Այս տարին էլ բացառություն չէ: ԱՀԹ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում մեծ տոնախմբություն էր կազմակերպվել նախատոնակի առթիվ: Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարության նախաձեռնությամբ՝  շրջանի բնակիչների համար պար ու երգով, անակնկալ նվերներով անցավ օրը: Նախատոնակին եկեղեցում տեղի ունեցավ ժամերգություն, ինչպես նաև օրհնության խոսքով հանդես եկավ եկեղեցու հոգևոր հովիվ տեր  Պարթև քահանա Մուրադյանը: 
   Վաղը՝ փետրվարի 14-ին, նույնպես տոնի խորհուրդը կշարունակվի: Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես այդ օրը Սուրբ Երրորդություն եկեղեցում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ՝ հավարտ որի կկատարվի Երիտասարդների օրհնության կարգ:

 Ի՞նչ խորհուրդ ունի  իրարամերժ կարծիքներ առաջացնող այս տոնը, որտեղի՞ց է այն գալիս:

 

Համաձայն նախնյաց օրենքի` ծննդաբերած կինը քառասուն օրական զավակին պիտի տաներ տաճար, Աստծուն նվեր մատուցեր և աղոթեր: Մարիամը քառասուն օրական Հիսուսին տանում է տաճար: Այստեղ էր Սիմեոն անունով բարեպաշտ ծերունին, որն Աստծուց խնդրում էր իր կյանքը երկարացնել այնքան, մինչև տեսնի աշխարհի ու մարդկության Փրկչին: Նա հրաշքով զգում է Փրկչի ներկայությունը և ընդառաջ է ելնում Հիսուս մանուկին: Այստեղից էլ <<Տիրոջն ընդառաջ>> արտահայտությունը:
Սիրելի ծեսը  Սիմեոն ծերունու` Քրիստոսին տված Լույս անվանման խորհուրդն ունի:

Քրիստոնյաների կյանքում կարևոր տոնն իր կարևոր պատգամն ունի՝ գնալ առ մեր Տերը՝ Հիսուս քրիստոս, գնալ Նրան ընդառաջ ու քայլել Նրա ճանապարհներով: Ուստի, թող տոնը նոր սկիզբը դառնա՝ դեպի Լույսը ճանապարհի:

Դիտվել է 301
2017.02.13
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.