Ընթերցանություն
Գլխավոր> Բարեկենդան Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում

Բարեկենդան Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում

 <<Ժամանակով մի մարդ ու մի կնիկ են լինում։ Էս մարդ ու կնիկը իրար հավանելիս չեն լինում։ Մարդը կնկանն է ասում հիմար, կնիկը՝ մարդուն ...>>
Թումանյանական սիրելի հեքիաթը շատերին է հիշեցնել տալիս հայոց մեջ մեծ տարածում ունեցող տոնի՝ Բարեկենդանի մասին: Եթե հիմար այր ու կնոջ համար բարեկենդանը դժբախտություն է բերում, ապա մեզ՝ քրիստոնյաներիս համար, այն մեծ տոն ու խնդություն  է: Բուն Բարեկենդանի նախօրյակին՝ ԱՀԹ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում այդ խնդությանը անմասն չմնացին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչները: Ազգային-ավանդական կերակուրներով, պար ու երգով  անցավ օրը համայնքի բնակիչների համար, որ կազմակերպվել էր վարչական շրջանի ղեկավարության և եկեղեցու ջանքերով: Մեծ տոնախմբությանը օրհնության խոսքով հանդես եկավ Սուրբ երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ տեր Պարթև քահանա Մուրադյանը: 
Բուն Բարեկենանը, որ նույն Մեծ պահքի առաջին կիրակին է,  ցույց է տալիս մեր այս կյանքից ելնելը, ինչպես բարեկենդանի օրը ելնում ենք մարմնավոր կերակուրներից, քանի որ մինչև Զատիկ այլևս չենք ուտելու, իսկ Զատիկը ցույց է տալիս կյանքի մեջ մտնելը, քանզի այդ օրը ճաշակում ենք երկնային Գառը, որը ցույց է տալիս, որ Քրիստոսի չարչարանքների միջոցով արժանանում ենք վերին խորանին և Նրա անպատում բարիքներին:

 

Հռիփսիմե Գալստյան

 

Դիտվել է 240
2017.02.20
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.