Ընթերցանություն
Գլխավոր> Սուրբ Ղևոնդյաց քահանաների օր

Սուրբ Ղևոնդյաց քահանաների օր

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշեց Սուրբ Ղևոնդյաց քահանաների հիշատակության օրը: Քահանաների դերն, անխոս, կարևոր է եղել ինչպես դարեր առաջ, այնպես էլ մեր օրերում: Տոնը, որ այսօր նշվեց, կապվում է  Ավարայրի ճակատամարտում սրբացած քահանաների հետ, ովքեր  ժողովրդի կողքին էին այդ օրերին և պայքարում էին հայրենիքի ու քրիստոնյա ժողովրդի պահպանման համար: Այդ քահանաներից տարիքով ավագը Ղևոնդ Երեցն էր, ում անվան կողքին հայ պատմիչները հիշատակում են նաև Յովսեփ կաթողիկոսի, Սահակ եպիսկոպոս Ռշտունյացի, Բասենյաց Թաթիկ եպիսկոպոսի, Մուշե կամ Մուշեղ քահանայի, Արշեն երեցի, Սամվել քահանայի, Աբրահամ և Քաջաջն սարկավագների անունները: Վարդանանց հերոսամարտից հետո պարսից Հազկերտ արքան վրեժխնդիր եղավ հայոց քաջերից: Նրա հրամանով նահատակվեցին հայոց քաջարի հոգևորականները:  ԱՀԹ Սուրբ Երրորդություն եկեղեցու ողջ համայնքը՝ իրենց հոգևոր սպասավորներ տեր Պարթև և Կորյուն քահանաների գլխավորությամբ շնորհավորում են Աստծո բոլոր սպասավորներին՝ ուժ, կորով, օրհնություն ու անվրեպ ծառայություն մաղթելով ամենքին: Թող որ Տիրոջ օրհնությունն ամեն հոգևորականի հետ լինի: Ամեն: 

Դիտվել է 239
2017.02.21
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.